Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հունվար 19,1999 00:00
lav lur

ՀՅԴ Հայաստանի ԳՄ եւ բյուրոյի գրասենյակներում հունվարի 16-ին լսափողն իրոք չէին վերցնում։ Փոխարենը հեռախոսազանգերին պատասխանեցին դաշնակցական մի շարք գործիչների բնակարաններում։ Պարապ չէին մնում նաեւ բջջային հեռախոսները։ Շտրեյկբրեխերների անունները չենք նշում զուտ մարդասիրական նկատառումներով՝ որ նրանց անդամությունը հանկարծ չսառեցնեն։ Եվ, որ ամենահետաքրքիրն է, հեռախոսափողը վերցրին նաեւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի բնակարանում։ Երեւի նրա ընտանիքը չէր հավատացել, որ «մենք կարող ենք եւ պետք է պաշտպանենք մեր իրավունքները»։

ՎԱՏ ԼՈՒՐ

«Առավոտը» պարզել է, որ 1999 թվականի դատավորների պիտանիության ցուցակի մեջ հայտնվել են այնպիսի պաշտոնյաներ, որոնք ոչ միայն ոչ մի կապ չունեն այդ ոլորտի հետ, այլեւ չեն մասնակցել դատավորների ատեստավորմանը։ Ցուցակի մեջ է, օրինակ, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Էդուարդ Մուրադյանը։

Հասկանալի է, թե ինչու են պետական պաշտոնյաները ձգտում դատավոր դառնալ։ Պաշտոնն այսօր կա, վաղը չկա, եւ դրան զուգահեռ անհայտանում են կյանքի վայելքները, որոնք կապված են տվյալ աթոռի հետ։ Այլ է դատավորների հարցը. այստեղ բարիքներից օգտվելու հնարավորությունը տրվում է մեկընդմիշտ ցմահ։

Միակ մխիթարանքն այն է, որ նորընծա դատավորները երդվել են Աստվածաշնչի վրա եւ ստացել բարձրաստիճան հոգեւորականների օրհնությունը։ Այսուհետ, ամեն անգամ կաշառք վերցնելիս, նրանք խաչակնքվելու են։

Մյուս նորընծա արհեստավարժ դատավորների մասին կարդացեք 9-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել