Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ

Հունվար 19,1999 00:00
lurer

Արդարադատության նախարարությունն արդեն երրորդ անգամ մերժում է «Հյուսիսային Հայաստան» հասարակական կազմակերպության գրանցումը։ «Հյուսիսային Հայաստանի» վարչության նախագահ Պետրոս Մաքեյանն «Առավոտին» հայտնեց, որ 3 անգամ էլ տարբեր, բայց զուտ տեխնիկական պատճառաբանություններ են որպես հիմնավորում ներկայացվել։ Իսկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն իրեն ասել է. «Դու կառավարությունում հարցերը լուծիր՝ ես խնդիր չունեմ»։

ԳՐԵԳՈՐՆ ՈՒ ԳՐԻԳՈՐԻՉԸ

Հունվարի 16-17-ին տեղի է ունեցել Գերմանիայի դեմոկրատական սոցիալիզմի կուսակցության հերթական համագումարը։ Հիշեցնենք, որ դա նախկինում կոչվում էր Գերմանիայի միացյալ սոցիալիստական կուսակցություն։ Գերմանացի նախկին կոմունիստները բուռն եւ որոտընդոստ ծափահարություններով են դիմավորել Հայկոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանին, ինչպես նաեւ Իրաքի եւ Վիետնամի կոմունիստական կուսակցությունների ղեկավարներին։ Նախկին կոմունիստների ներկայիս առաջնորդ Գրեգոր Գիզին Սերգեյ Գրիգորիչի ներկայությամբ հայտարարել է, որ Արեւելյան Գերմանիան անեքսիայի է ենթարկվել Արեւմտյան Գերմանիայի կողմից։

ՕՐԻՆԱՑ ՀՆՉԱԿՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հերքեց վերջին օրերին շրջանառվող այն լուրերը, թե հնչակների ղեկավարության հետ վերջին հանդիպման ժամանակ իրենց միջեւ նախընտրական միասնական միավորմամբ հանդես գալու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

ՂԱԶԱԽՍՏԱՆ ԿՄԵԿՆԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Թեպետ լուրեր էին պտտվում, թե Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախագահական երդման արարողությանը մասնակցելու է Հայաստանի վարչապետը, սակայն ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, հունվարի 20-ին տեղի ունենալիք այդ միջոցառմանը ներկա լինելու համար Ղազախստանի մայրաքաղաք կմեկնի ոչ թե Արմեն Դարբինյանը, այլ ենթակառուցվածքներով զբաղվող նախարար Գագիկ Մարտիրոսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031