Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԿԻՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ» ՎԱՐԿԱԾ

Հունվար 19,1999 00:00
lurer

«ԿԻՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ» ՎԱՐԿԱԾ

Հետաքննության մարմիններից «Առավոտին» հաջողվեց պարզել, որ դեկտեմբերի 10-ին սպանված ՊՆ փոխնախարար Վահրամ Խորխոռունին ժամանակին «կռիշա է կանգնել» գործարար շրջանների մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաեւ, օգտագործելով իր պաշտոնական դիրքն ու հնարավորությունները, մի քանիսի տարած, բայց հետ չբերած փողերի հարցն է լուծել։

ՄԵՐ ՓԱՅ ՀԱՑՆ ԱՌԱՆ

Երեկ «Հայհացահատիկ» ԲԲԸ-ում կայացած ցորենի աճուրդին 57000 տոննա վաճառվող ցորենից 43000 տոննան 116,66 դոլարով գնեց «Միկա-Արմենիա» ընկերությունը։ 3 օրվա ընթացքում ընկերությունը պետք է մուծի 5 միլիոն 16 հազար դոլար։

Մանրամասն էջ 5-ում։

ՈՒՐԻՇԻ ՁԵՌՔՈՎ

Ճիշտ է, սառեցված անդամությամբ, բայց այնուամենայնիվ դաշնակցական է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։ Հետաքրքրվեցինք, թե արդյոք ունկնդիր լինելով ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի կոչին՝ հունվարի 18-ին չի՞ վերցրել հեռախոսի ընկալուչը։ Նախարարի պատասխանն էր. «Շաբաթ օրը հեռախոսային բոլոր խոսակցություններս փորձել եմ վարել քարտուղարուհուս միջոցով, որը կուսակցության անդամ չէ»։

Լեւոն Մկրտչյանի հետ հարցազրույցը կարդացեք 4-րդ էջում։

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ

Շաբաթվա վերջին որսի ժամանակ սպանվել է ՀՀ բնապահպանության նախարարության որսորդական տեսչության պետ Սարգիս Մխիթարյանը։ Դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի հարակից տարածքներում կազմակերպված որսի ընթացքում։ Որսը հետեւել է այդ օրերին նախարար Գեւորգ Վարդանյանի գլխավորությամբ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խորհրդակցությանը, որին մասնակցել է նաեւ Սարգիս Մխիթարյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031