Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Հունվար 16,1999 00:00
parzabanum

ՀՀ պետբյուջեն վատ սովորություն ունի պարբերաբար սրան-նրան պարտք մնալու։ Անցյալ տարի բացառություն չէր նաեւ «Հայդեղագործություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը։ Անցյալ աշնանը մի քանի անգամ ընկերությունը նույնիսկ սպառնաց՝ պարտքը չմարելու դեպքում դադարեցնել դեղամիջոցների առաքումը դեղատներ։ Սպառնալիքը չիրականացվեց, քանի որ բյուջեն հասցրեց գլխի ընկնել, որ նման հարցերում կատակներ չեն անում, եւ գրեթե անմիջապես մարեց պարտքերը։ «Հայդեղագործություն» ՊՓԲ ընկերության փոխտնօրեն Գագիկ Մկրտչյանը հայտնեց, որ թեեւ 1998-ին նոր տենդեր է եղել, նոր պայմանագիր է ստորագրվել, սակայն դեղերի դիմաց գումար չի վճարվել։ Իրենք էլ դեղերը բաց չեն թողել։ Այնպես որ, պետությունը 1998-ի հետ հաշիվները փակել է առանց «Հայդեղագործության» հետ պարտքերի։

Անցյալ տարի պրոբլեմներ առաջացան նաեւ թմրադեղերի առաքման բլանկների փոփոխության հետ կապված։ Բլանկները փոխելու որոշումը կար, բլանկները չկային ուղիղ վեց ամիս։ Հետո առողջապահության նախարարությունը մի կերպ շտկեց դրությունը։ Պրն Մկրտչյանը հավաստիացրեց, որ դրությունը շտկված է վերջնականապես. նոր բլանկներն արդեն կան, դեղատները դրանցով թմրադեղեր են վաճառում հիվանդներին։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031