Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ֆինանսական ժամանակացույց

Հունվար 16,1999 00:00
tokos

Հայաստանի ֆինանսական շուկայում ստեղծված վիճակն իհարկե, չի կարելի բացատրել միմիայն համաշխարհային ֆինանսական ցնցումներով։ Լատինաամերիկյան, ասիական, ռուսական ճգնաժամերից միայն վերջինը էական ազդեցություն թողեց մեր տնտեսության վրա։ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ հունվարի 15-ից նորից փորձելու է պետական արժեթղթեր վաճառել։ Հայաստանում որքան էլ լարված լինի պետական արժեթղթերի շուկան, այն միշտ էլ վերահսկելի է։ Անցած տարվա բյուջեի մասին օրենքով ենթադրվում էր դեֆիցիտի ծածկման համար պետական կարճաժամկետ պարտատոմսերով մոտ 6,7մլրդ դրամ ներգրավել։ Սակայն տարվա վերջում պարզվեց, որ պատկերը տրամագծորեն հակառակն է։ Կարճաժամկետ պարտատոմսերի համակարգն ինքն է բյուջեից մոտ 2 մլրդ փող «տարել»։ Սա կարող է մի քանի պատճառ ունենալ։

Նախ կառավարությունը վախենալով ռուսական օրինակից, չգնաց արժեթղթերի շուկան ֆինանսական բուրգի վերածելու ճանապարհով։ Երկրորդ՝ ներքին ներդրողները միշտ էլ թերահավատ վերաբերմունք են ունեցել պետական արժեթղթերի նկատմամբ։ Օրինակը կա, պետությունն ինքը «հարգալից» չվերաբերվեց իր առաջին արժեթղթին՝ ներքին շահող փոխառության պարտատոմսին։ Երրորդ՝ Հայաստանի ֆինանսական շուկան իսկապես ռիսկային շուկա է։ Ռուսական ճգնաժամից հետո, օրինակ, «Միդլենդ Արմենիա» բանկը մի քանի ամսով դուրս եկավ Պետական կարճաժամկետ պարտատոմսերի շուկայից։ Այդ պահին այդ արժեթղթերի տարեկան շահութաբերությունը կազմում էր մոտ 40%։ Այսօր այն աճել է, հասնելով 75-80%-ի սահմանին։ Սա, բնականաբար, հրապուրում եւ հետ է «կանչում» ներքին ներդրողներին։ Փորձագետների կարծիքով, տոկոսների աճը հիմնականում բացատրվում է քաղաքական ռիսկով։ Ներքին ներդրողները կառավարությանը պարտք տալիս ժամանակի ուրույն միավոր են մտցրել՝ «մինչեւ ընտրություններ» եւ «ընտրություններից հետո»։

Ներքին ներդրողները երկար ժամկետով պարտք տալիս բարձր տոկոս են ակնկալում քաղաքական ռիսկի դիմաց։ Արդյունքում՝ պետական պարտատոմսերի շուկայում այսօր էլ բյուջեն ավելի շատ գումար է վերադարձնում, քան կարողանում է ներգրավել դրանք տեղաբաշխելով։

Փորձագետների կարծիքով, այստեղ վիճակը լարված է։ Նրանք տարբեր բնույթի ֆինանսական աղետներ են գուշակում։ Մինչդեռ նրանք հաշվի չեն առնում մի պարզ բան, երբ փող է անհրաժեշտ ՊԿՊ-ների բարձր տոկոսանոց պարտքի փոխարեն, կառավարությունը վարկ է վերցնում Կենտրոնական բանկից։ Իսկ այդ վարկի մարման կամ դուրսգրման մեթոդները հայտնի չեն անգամ ոչ արհեստավարժ հայ տնտեսագետներին։

Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031