Լրահոս
Օրվա լրահոսը

Ակն ընդ ական՝ ըստ «Բջնիի»

Հունվար 16,1999 00:00
bjni

ՀՀ վարչապետին եւ Կոտայքի մարզպետին անպատասխան նամակներ ուղարկելուց հետո Կոտայքի մարզի Բջնի գյուղի հանքային ջրերի գործարանի աշխատակիցները նամակ են ուղարկել «Առավոտին»։

Նամակի «բուն» բովանդակությունը հետեւյալն է. 1995 թ. գարնանը գործարանի դիրեկտոր Արեւշատ Հարությունյանը գործարանի աշխատակիցներին իմաց է տվել, որ «Բջնի» հանքային ջրերի գործարանը սեփականաշնորհվելու է։ Աշխատակիցները դիմում են ուղարկել Սեփականաշնորհման հանձնաժողով եւ խնդրել, որ սեփականաշնորհվի գործարանի 20 տոկոսը։ 95-ի նոյեմբերից գործարանն առհասարակ չի աշխատել։ «Դիրեկտորը հայտնեց, որ Սուքիասյանները գնել են ջրի հանքը եւ գործարանին ջուր չեն տալիս եւ խոստացավ շուտով այդ հարցը լուծել։ Մինչեւ օրս գործարանը ոչ մի օր չի աշխատել, իսկ դիրեկտորն ամեն անգամ հավաստիացնում է, որ շուտով աշխատելու է»։ Գործարանի աշխատակիցները եզրակացրել են, որ գործարանն այլեւս չի աշխատի, քանի որ ոչ ոք այդ մասին անգամ չի էլ մտածում։ Տնօրենն ունի «ապրուստի այլ աղբյուր», եւ սա այն դեպքում, երբ իրենց ընտանիքները ծանր կացության մեջ են։ Նամակը ստորագրելուց առաջ աշխատակիցները խնդրում են մեր թերթին պարզաբանել՝ ի՞նչ կարգավիճակով եւ ում է պատկանում գործարանը։ 4

Ըստ «Բջնի» ԲԲԸ տնօրեն Վաղինակ Պողոսյանի՝ 1992 թ. հուլիսի 1-ից «Բջնի» գործարանից առանձնացվել է թիվ 2 արտադրամասը եւ կազմավորվել է առանձին «Բյուրեղ» հանքային ջրերի գործարանը։ 95 թ. հուլիսի 5-ին ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ «Բջնի» հանքային ջրերի գործարանը սեփականաշնորհվել է։ Գործարանի մեկնարկային գինը 7 մլն դրամ էր։ Այդ գնից զգալի մեծ գումարով՝ 297 միլիոն դրամով, այն գնել է Խաչատուր Սուքիասյանը (լրացուցիչ՝ 29 մլն դրամով էլ փակել է բյուջեի պարտքերը)։

Հետագայում «Բյուրեղ» գործարանը կառուցել է ածխաթթու գազի արտադրամասը եւ մտցրել իր հաշվեկշռի մեջ, իսկ գործարանին հարող տարածքում գտնվող պոմպակայանին կից կոմպրեսորային տեղամասը եւ ածխաթթու գազի անավարտ շինարարության օբյեկտները պատկանել են «Բջնի» գործարանին, որը սեփականաշնորհումից հետո այնտեղ ֆինանսական ներդրումներ է կատարել։ 98 թ. գարնանից «Բյուրեղ» հանքային ջրեր» ՓԲԸ ղեկավարությունը պահանջել է դադարեցնել շինարարությունը եւ օբյեկտը հանձնել իրեն։ Սակայն դատարանի որոշմամբ՝ «Բյուրեղ» ՓԲԸ-ի հայցը՝ ածխաթթու գազի արտադրամասի անավարտ շինարարության օբյեկտի եւ պոմպակայանի սեփականաշնորհումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվել է։

Ընդ որում, «Բջնի» գործարանի սեփականաշնորհումից հետո «Բյուրեղ»-ն իր գործարանն աշխատեցնելու նպատակով 20 տոկոս պետական մասնաբաժինը մասնավորեցրել է բանվորներին, որպեսզի վերջիններս շահագրգռված լինեն այն աշխատեցնելու։ Աշխատում էին ու արտադրում նույն «Բջնին»։ «Բջնի» հանքային ջրերի գործարանի տնօրինությունն արգելել է նույն անվանումով հանքային ջուր արտադրել։ «Խեղճացան, խնդրեցին, ասացինք՝ լավ, եկեք, տեղական չափերով արտադրեք, ջրի վարձի համար էլ պայմանագիր կնքեք,- ասում է պրն Պողոսյանը։- «Բյուրեղ» գործարանը մինչեւ 2000 թվականը մտցվել է սեփականաշնորհվող ձեռնարկությունների ցուցակի մեջ։ Այս դիրեկտորը եւ չաշխատող ձեռնարկության բանվորները գիտեն, որ «Բյուրեղն» աճուրդով պետք է սեփականաշնորհվի։ Եվ որպեսզի «Բյուրեղն» արժեք ունենա, տնօրենը կարողանա օգտվել, որոշեց արտադրամասին կից տարածքները՝ պոմպակայանն ու ածխաթթու գազի արտադրամասը, մտցնեն իրենց հաշվեկշիռ ու գործը տվեցին դատարան։ Բայց, ինչպես արդեն իմացանք, դատարանն ու Վճռաբեկ դատարանն այդ հարցը մերժեցին»։

Բջնի գյուղի հանքային ջրերի գործարանի աշխատակիցների նամակին այսպես պատասխանեց «Բջնի» ՓԲԸ տնօրեն Վաղինակ Պողոսյանը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031