Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հունվար 16,1999 00:00
lav lur

Լրագրողներից մեկը ՀՀ նախագահի խորհրդական Արամ Սարգսյանից փորձեց ճշտել՝ արդյո՞ք ԱՄՆ դեսպանատան, Ամերիկյան համալսարանի, ամերիկյան տարբեր բարեգործական կազմակերպությունների «աշխարհագրական դիրքը» մեր մայրաքաղաքում դրանց հետախուզական նպատակների վկայությունն են։ Պրն Սարգսյանի ղեկավարած հասարակական փորձագիտական հանձնաժողովը չի՞ քննարկում այդ խնդիրն ու չի՞ հոգում համապատասխան քայլերի մասին։ Պրն Սարգսյանը հպարտորեն նշեց, որ մեր համապատասխան մարմինները աչալուրջ են եւ երկրի ազգային անվտանգությանը սպառնացող յուրաքանչյուր քայլ կկանխվի տեղում։

ՎԱՏ ԼՈՒՐ

Ժամանակին «Սիմենս» ֆիրման «ԱրմենՏելին» է հանձնել 1000 հատ բջջային հեռախոս։ «ԱրմենՏելը» պարտավոր էր այդ հեռախոսներն անվճար բաժանել իր բաժանորդներին, որպես ֆիրմայի գովազդի ձեւ, իսկ հետագայում՝ գանձել միայն հեռախոսավարձը։ Սակայն նվեր ստացված հեռախոսները վաճառվել են հատը 300 դոլարով։

Այս հեռախոսներից շատերն այսօր զնգում են եւ ԱԺ միջանցքներում, եւ կառավարության նոր ու հին պաշտոնյաներից շատերի գրպաններում։ Վաճառքից ստացված գումարներն, իհարկե, չնչին են՝ «ԱրմենՏելի» հնարավոր եւ իրական այլ եկամուտների համեմատությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել