Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը

Հունվար 16,1999 00:00
aram sargsyan

ՀՀ նախագահի խորհրդականը փոխանակ երկրի ղեկավարին խորհուրդներ տա եւ որպես պետության ներկայացուցիչ փորձի լուծել ժողովրդին հուզող խնդիրները, պոպուլիզմի ձին հեծած, բարձրախոսը ձեռքին ցույցեր է անում՝ կառավարության սխալ քաղաքականության դեմ: Բացառված չէ, որ մոտ ապագայում մենք ականատես կլինենք, թե ինչպես է Վարդան Օսկանյանը պիկետ կազմակերպում Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության առջեւ՝ բողոքելով Անվտանգության խորհրդի հակահայկական բանաձեւի դեմ, կամ էլ Գագիկ Եգանյանը Թատերական հրապարակում բոցաշունչ ճառեր արտասանում ընտանեկան նպաստների ներդրման դեմ:

Կարեն Դեմիրճյանը

karen demirchyan

Անցած շաբաթ կոմունիստական Հայաստանի երբեմնի ղեկավարն արժանացավ «Ար»-ի ասպետի պատվավոր կոչմանը՝ որպես անկախ Հայաստանի ամենահավասարակշռված քաղաքական գործիչ: 1998 թվականի ընտրությունների ավարտից /ապրիլից/ ի վեր ասպետ Դեմիրճյանը որեւէ հարցի վերաբերյալ ոչ մի հրապարակային ելույթ չի ունեցել: Պարզվում է, լռությունը ոչ միայն համաձայնության, այլեւ հավասարակշռության նշան է: Հաջորդ տարվա ասպետների կոչման համար առաջարկում եմ հետեւյալ թեկնածությունները. գնդապետ Ցվետանա Պասկալեւային՝ տարածաշրջանային խնդիրներն առավել խորությամբ վերլուծելու համար, բարոնուհի Քերոլայն Քոքսին՝ 156-րդ անգամ Արցախ այցելելու համար, Վլադիմիր Ժիրինովսկուն՝ հայ ժողովրդի պատմությունն իմանալու համար:

Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնը

herustaashtarak

Այդ պետական փակ բաժնետիրական ընկերությունը ասպետաբար լծվել է նախընտրական գործընթացներին՝ այս տարվա սկզբին միանգամից 25 անգամ բարձրացնելով հաճախականության շահագործման տարեկան վարձը: Դա նշանակում է, որ եթերից օգտվող անկախ հեռուստաընկերությունները, որոնք, բնականաբար, ամիսը ավելորդ 1000 դոլար չունեն, կամ պետք է փակվեն, կամ էլ երկրապահների, դաշնակցականների կամ որեւէ իշխանավորի ոտքերն ընկնեն՝ դրանից բխող համապատասխան քաղաքական հետեւանքներով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031