Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԿԳՆԱ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Հունվար 16,1999 00:00
lurer

Ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը կազմավորել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Ստրասբուրգ մեկնելիք պատվիրակությունը։ Նրանում իրենց տեղերը պահպանել են Արմեն Մարտիրոսյանը («Բարեփոխումներ»), Գայանե Սարուխանյանը («Շամիրամ») եւ Ֆրունզե Խառատյանը (Կոմկուս)։ Երկրապահ Հրաչ Գրիգորյանը փոխարինվել է ԱԺՄ-ական Արշակ Սադոյանով։ Ու թեպետ ԵԽ ԽՎ կանոնակարգը պահանջում է, որ ստրասբուրգյան նիստերին մասնակցեն հիմնական խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչները, սակայն ոչ «Երկրապահը», եւ ոչ էլ «Հանրապետությունը» Եվրոպայի խորհրդի մայրաքաղաք մարդ չեն ուղարկի։

GREETING

Հավաքեք Մարիոտ-Արմենիայի հեռախոսահամարը եւ կլսեք մի հաճելի ձայն, սակայն նրա ասածից ոչինչ չեք հասկանա։ Շփոթված կդնեք հեռախոսը եւ մի անգամ էլ կզանգեք։ Նույն ձայնը կլսեք եւ ձեր նույնիսկ ոչ ուժեղ անգլերենը թույլ կտա հասկանալ, որ ձեզ ողջունում են եւ պատրաստ են լսելու։ Դուք կկարծեք, թե զանգել եք որեւէ անգլիալեզու երկրի դեսպանատուն։ Չէ, այդպես չէ, դուք իսկապես Մարիոտ- Արմենիա եք զանգել։ Կարելի է պատճառաբանել, թե տնօրինությունը օտարալեզու է, ոչինչ, թող անգլերեն ողջունեն։ Թող տնօրինեն, իհարկե, միայն թե՝ Հայաստանի օրենքների սահմաններում։ Իսկ եթե միջազգային հյուրանոցի հավակնություններ ունեն, թող դառնան այդպիսին, հետո կտեսնենք։

ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ «ՎԼԱՍՏԸ»

Վերջին օրերին Երեւանում լայն տարածում է գտել հետեւյալ անեկդոտը. մի ղարաբաղցի ժամանում է Հայաստանի մայրաքաղաք ու տեսնելով անկյունում հավաքված երեւանցիներին, հարցնում. «Հունց ո՞ւք»։ Երեւանցիներն էլ ձեռքները վեր տնկելով ասում են. «Ոնց ասեք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031