Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱԹՈՌՆ ԱՎԵԼԻ ՓԱՓՈ՞ՒԿ Է

Հունվար 16,1999 00:00
lurer

Դատելով վերջին տեղեկատվությունից, ԱԺ առաջիկա ընտրությունները բավականին անզիջում եւ հետաքրքիր են լինելու։ Մերձավորների շրջապատում իրենց պատգամավոր դառնալու նպատակադրման մասին են հայտնել ենթակառուցվածքների բնագավառը տնօրինող նախարար Գագիկ Մարտիրոսյանը եւ Լոռվա մարզպետ Հենրիկ Քոչինյանը։

ԱՄԵՆԱԽԵԼԱՄԻՏ ԵՐԿՐԱՊԱՀԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀ

Ըստ Ազգային ժողովում տարածվող լուրերի, արդեն իսկ նախատեսված է, թե ով է լինելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Հավանաբար, այդ պաշտոնը կտրվի «Երկրապահ» պատգամավորական խմբի՝ ընտրական օրենսգրքի պատասխանատու Վիկտոր Դալլաքյանին։

ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԳՈՐԾԻ ՆՈՐ ՇՐՋԱԴԱՐՁԸ

Նոր դատակազմության գործընթացն ընդհատեց Մյասնիկյանի շրջանի ժողդատարանում 10 օր առաջ սկսված մի դատաքննություն, որն առնչվում է առեւտրի նախկին նախարար Տիգրան Գրիգորյանի՝ 1994 թվականի գարնանը մեծ աղմուկ հանած գործի հետ։ Հիշեցնենք, որ այն ժամանակ պրն Գրիգորյանը կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել էր ՆԳՆ-ի կողմից եւ շատ արագ ազատ արձակվել։ Դատավոր Է. Ավետիսյանը հավանաբար հունվարի 19-ին կվերսկսի դատակոչված վկաների ցուցմունքների ունկնդրումը։ Առայժմ հայտնի է, որ դատարան են ներկայացել 28 վկաներից 10-ը։ Գործով անցնում է մեկ տուժող։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031