Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հունվար 15,1999 00:00
lav lur

ԱՄՆ դեսպանատունը հատուկ Հայաստանի քաղաքացիների համար էժանացրել է ելքի վիզաների համար գանձվող վճարները։ Մինչ այժմ ԱՄՆ ժամանակավոր մեկնողները պարտավոր էին դիմումի հետ միասին վճարել 45 ԱՄՆ դոլար, իսկ թույլտվություն ստանալուց հետո 50։ Այս տարվանից 50 դոլարի փոխարեն կգանձվի միայն 5 դոլար։

Այսուհետ ընդամենը հինգ դոլարով մեր հայրենակիցները հնարավորություն կունենան Արամ Ասատրյանի երգերի դյութիչ ձայների տակ նարդի խաղալ ոչ թե Երրորդ մասի բակերում, այլ Լոս Անջելեսի Հոլիվուդ եւ Գլենդեյլ թաղամասերում՝ մեքսիկացիների եւ պուերտոռիկացիների հարեւանությամբ։ Ինչ խոսք, Ամերիկան մնում է Ամերիկա։

ՎԱՏ ԼՈՒՐ

Երեկ վարչապետ Արմեն Դարբինյանը դրական պատասխանեց «Հայլուրի» այն հարցին, թե կարելի՞ է արդյոք համարել, որ ժողովրդի սոցիալական կարիքներն այսօր պաշտպանված են պետության, կառավարության կողմից: «Այո»,- ասաց վարչապետը: Թվում է, թե լավ լուր է: Սակայն հաջորդ իսկ պահին պրն Դարբինյանը փչացրեց սոցիալական պաշտպանվածությունից ոգեւորված բնակչության տրամադրությունը, խոստովանելով, որ այն բացթողումները, որոնք եղել են նախկինում, դժվար է շտկել մեկ կամ երկու տարվա ընթացքում: Այսպիսով նա սառը ցնցուղ լցրեց այն միամիտների գլխին, ովքեր վստահ էին, որ վարչապետ Արմեն Դարբինյանը մեկ-երկու տարում կշտկի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Արմեն Դարբինյանի բացթողումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031