Լրահոս
Օրվա լրահոսը

ՂՈԴՍԻ ՏՈՆԸ ՍԵՓԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՒ ՕՐ Է

Հունվար 15,1999 00:00
iran

Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում պետականորեն նշվող ցանկացած տոն նախեւառաջ միասնության եւ ազգային ձեռքբերումները պատմականորեն արժեւորելու օր է։ Այդպիսի օր է նաեւ Ղոդսի (սրբության) օրը, որի նախաձեռնողն է եղել Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ առաջնորդ Էմամ Խոմեյնին։ Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը՝ Ղոդսը ԻԻՀ-ում նշանավորվում է համերաշխության քայլարշավներով: Ուրբաթ օրը, սովորաբար, Իրանի քաղաքացիների հանգստյան օրն է։ Սրբության օրը համարվում է նախեւառաջ Պաղեստինի ճնշված ժողովրդի հանդեպ վերաբերմունքի՝ կարեկցանքի դրսեւորման օր, ինչու չէ, նաեւ «մարդու իրավունքներ» բառակապակցության նորովի ընկալման եւ հաստատելու օր։

Ընդունված է, որ այս օրը ԻԻՀ հոգեւոր առաջնորդը ուղերձով դիմի ոչ միայն Իրանի ժողովրդին, այլեւ նրանց, ում համար թանկ է եղբայրությունն ու ազատությունը, հավասարությունն ու սեփական իրավունքների պաշտպանությունը։ Ղոդսի օրվան նվիրված մի հավաք էլ կլինի Երեւանի պետական համալսարանի Ֆիրդուսու անվան դահլիճում։ «Ղոդսի համաշխարհային օրը մարդկության արթուն խղճին ոգեկոչման է հրավիրում՝ իրազեկ պահելով ներկայիս մարդկությանը անբարյացակամության եւ մարդկային տարրական իրավունքների՝ հայրենի հողում ապրելու անտեսման մասին»։ Ըստ այդմ, ցանկացած իրանցի, ցանկացած ժողովրդի զավակ «իր նվազագույն մարդկային պարտականությունը» պետք է համարի «մարդկության արթուն խղճի նվազագույն փոխհատուցումը՝ նման արարքների դատապարտումն ու ընդդիմանալը դրանց շարունակման դեմ», ասված է հուշագրի մեջ։

Օրվա խորհրդանիշը սրբազան Ղոդսն է՝ Պաղեստինի ժողովրդի պաշտպանության քաղաքը։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031