Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամեն փայտ երկու ծայր ունի

Հունվար 15,1999 00:00
sahmanadrakan

Ամեն փայտ երկու ծայր ունի ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը երեկ փորձում էր «պառլամենտն ապաքրեականացնել», սակայն նիստը վարող Միքայել Գրիգորյանը (նախագահ Պարույր Հայրիկյանը բացակայում էր) համաձայն չէր այդ բառակապակցությանը եւ առաջարկեց «զերծ պահել պառլամենտը քրեականացումից» տարբերակը։ Կարծես թե ԱԺ-ի քրեական լինել-չլինելը կախված է Սահմանադրության 66-րդ հոդվածի 3-րդ կետից։ Ըստ հանձնաժողովի որոշ անդամների, չարժե պառլամենտը քրեական տարրերից հեռու պահել, մանավանդ, այնքան էլ հնարավոր բան չէ։ Քննարկումների ընթացքում մի քանի «հակընդդեմ» հարցեր հնչեցին, եւ եղան նույնքան «ընդհակառակը» պատասխաններ։ Հանձնաժողովի անդամները «տվին-առան» դեպի ԱԺ 1996-ի գրոհային դեպքերը, հիշեցին Չախոյան Նվերին, մյուսներին։ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, որը «մի քիչ փորձ ունի 96-ի դեպքերի հետ կապված», մոտավորապես ասաց, թե հանցագործին երբեք ԱԺ-ն չի տալիս։

Ի վերջո, պրն Ջհանգիրյանը բարձրաձայնեց. «Ստացվում է, որ մեր հասարակությունը շատ առողջ է, մենք դրսում գտնվողներին դատել-պատժել ենք, ու մեր քունը չի տանում, որ էդ 130-ի մեջ հանցագործներին գտնենք»։

Իսկ մասնագետ-իրավաբանների կարծիքով, մեր զարգացման մակարդակում գտնվող բոլոր երկրներն ունեն պատգամավորի անձեռնմխելիության վերաբերյալ կետ։ Չունեն միայն այն երկրները, որտեղ պատգամավորն իրոք անձեռնմխելի է, եւ նրան հարգում են, նրան տեսնելիս ոտքի են կանգնում։ Իսկ մերո՞նք։ Մերոնք ի՞նչ, մեզ համար հարցը խիստ է կարեւոր, քանի որ, եթե դրսի հանցագործներն իշխանություն չունեն, պառլամենտականներն իշխանություն ունեն։

Ի վերջո որոշվեց, որ հարցը դեռեւս քննարկման է կարոտ, բավարար չափով փաստարկված չէ, ուստի աշխատանքային խումբը դեռեւս պետք է աշխատի։ Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 28-ին, ժամը 16-ին։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031