Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԵԼԱՄԻՏ ՎԻԿՏՈՐԸ

Հունվար 15,1999 00:00
lurer

Օրերս կանանց հանրապետական խորհրդում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է տառացիորեն հետեւյալը. «Ես «Երկրապահ» մտա, որ մեծացնեմ «Երկրապահի» խելամտության դոզան»։ «Առավոտն» ամբողջապես համաձայն է նրա հետ։

ԿԱԼՎԱԴՈՍԻ ԵՎ ԱՎԳԵՐԻՆՈՍԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

«ԱրմենՏել» ձեռնարկությունում լրագրողներին բավական երկար՝ ուղիղ 55 րոպե, ասուլիսի սպասեցնելը որոշեցին փոխհատուցել շոկոլադե կոնֆետներով։ Եվ խոստացան, եթե մեզ լավ (՞) պահենք, ավելի լավ բան կտան։ Երկար քննարկումներից հետո կոլեգաներով որոշեցինք, որ խաշը, խորովածը, տորթը եւ պարերը ակնհայտորեն զիջում են խնձորի օղուն՝ կալվադոսին։ Այդ որոշումը իրար հայտնելիս, մեկը զգուշացրեց. «Ցածր խոսեք, կմտածեն իրենց ազգանուններն ենք տալիս»։

Կարդացեք էջ 3:

Ո՞Վ Է ՓԱԿՈՒՄ ՋՐԻ ԱԿԸ

Կոտայքի մարզի Բջնի գյուղի հանքային ջրերի գործարանի աշխատակիցները նամակ են ուղարկել «Առավոտին»՝ խնդրելով պարզաբանել, թե գործարանն ում է պատկանում եւ «ի՞նչ կարգավիճակով»։ Նման հետաքրքիր հարցադրմանը պատասխանելու գայթակղությանն «Առավոտը» չի դիմանա եւ վաղվա համարում կներկայացնի «Բջնի» հանքային ջրի գործարանի սեփականաշնորհման պատմությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031