Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ՝ ԿՈՒՍԱԿՑԱՊԵ՞Տ

Հունվար 14,1999 00:00
L.-H. Abrahamyan

96-ի ընտրություններից հետո պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը կրծքով պաշտպանեց այն ժամանակվա իշխանությունը: Ավելի ուշ նա ապաշխարեց եւ հիշեց մի շատ կարեւոր սկզբունքի մասին՝ ժողովրդավարական պետությունում բանակը պետք է քաղաքականությունից դուրս լինի: Սակայն այսօր ռազմական նախարարը, կարծես, պատրաստ է ղեկավարել հանրապետական-երկրապահական քաղաքական շարժումը: /Անունների վրա պետք չէ զարմանալ՝ Յավլինսկին իր կուսակցությունը «խնձոր» է կոչում/: Բարեբախտաբար, նախարարի զինակիցներից մեկը սիրահոժար կերպով բացատրեց, թե ինչպես է դա հնարավոր. պարզապես իր հոգեկան ձգտումներով պրն Սարգսյանը քաղաքական գործիչ է: Այլ կերպ ասած՝ շատ է սիրում մարդը քաղաքականությամբ զբաղվել:

ԻՆՉՊԵ՞Ս Է ՀՆԱՐԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ

Վերջերս ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը կարեւոր հայտնագործություն արեց. պարզվում է, զարգացած քաղաքական կյանքը զանգվածային կուսակցությունների առկայություն է ենթադրում: Ափսոս, պրն Մանուկյանը չբացատրեց, թե ինչու զանգվածները չեն շտապում անդամակցել իր կուսակցությանը: Ճիշտ այնպես, ինչպես, ասենք, հայրիկյանական կամ դաշնակցական կուսակցական խմբերին:

ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Առաջ եկեղեցին ձգտում էր բաժանվել պետությունից, եւ բոլոր ժողովրդավարները պահանջում էին, որ պետությունը չմիջամտի հավատացյալների գործերին: Հիմա էլ եկեղեցին դեպի պետություն է ձգտում. թուլացող եկեղեցական իշխանությունը հայցում է պետական իշխանության աջակցությունը, տերտերները ջանում են հենվել չինովնիկների վրա: Հիրավի, շատ լավ հենարան են գտել:

Լ.-Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031