Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՊԵՏԱԿԱՆ

Հունվար 14,1999 00:00
lurer

«Ար» հեռուստաընկերության «Ար»-ի ասպետ» մրցանակների բաշխման օրը «Գոյակում» կայացած երեկույթը համեմված էր, մասնավորապես, կիսամերկ գեղեցկուհիների պարերով։ Ասպետներից Կարեն Դեմիրճյանը, նայելով պարող աղջիկներին՝ խոստովանել է. «Եթե սա լիներ մի 12-15 տարի առաջ՝ ինձ մի հինգ անգամ հեռացրել էին կուսակցության շարքերից»։

ՀԱՐԱԶԱՏ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկա գրասենյակի նկուղը Առաջին հանրապետության տարիներին բանտ է եղել։ Այնտեղ այժմ մի փոքրիկ ճաշարան է գործում, որտեղ մասնավորապես աշխատում է «Դրո» գործով դատապարտյալ Արա Հարմանդայանը։ Վահան Հովհաննիսյանը կատակեց, որ այս ճաշարանը մտադիր են «Կագեբեի պադվալ» անվանել եւ շաբաթը մեկ անգամ «բալանդա» մատուցել։

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀՀՇ-ՈՒՄ

ՀՀՇ-ի «Խանջյան 27» սրճարանում «Սմբատիչ» անվանյալ նախուտեստը (սեւ հաց, կարագ, ձուկ) անվանափոխվել է։ Այժմ այդ խորտիկը ճաշացանկում նշված է որպես «Սեդրակիչ»։

ԴԱՌՆԱՄ ԲԱՐԵՄԱՂԹՈՒԹՅՈՒՆ ՏԻ ՏԱՄ

Օրերս Ազգային ժողովի փոխնախագահ Յուրի Բախշյանին Նոր տարվա առիթով շնորհավորելու համար այցելել է կոմունիստ պատգամավոր Խորեն Թռչունիչը։ Իր հիմնական ասելիքն ասելուց հետո, Թռչունիչը շարունակել է այսպես. «Պարոն Բախշյան, ես ձեզ հավանում եմ, կցանկանայի, որ ընտրվելիք ԱԺ-ում դուք էլ լինեք»,- իր տեղն ապահոված բարեմաղթանք է բարձրաձայնել Խորեն Սարգսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031