Հակառակ ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանի հետ ունեցած հակասությունների, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն ընտրվել է ՀՀՇ Շենգավիթի տարածքային կազմակերպության նախագահ։ Ու թեպետ նա դեռեւս զլանում է ներկայանալ ՀՀՇ վարչության նիստերին, սակայն Երեւանի քաղաքային կազմակերպության բոլոր միջոցառումներին մասնակցում է։ Հիշեցնենք, որ այդ կառույցը գլխավորում է նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը։
ՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆ
«Կառավարության անդամները մեզ կատակով ասում էին. «Հալալ լինի Ձեր խմբակցությանը. 11 առաջարկներից 9-ը անցկացրեց, բայց էլի դեմ քվեարկեց»,- 1999-ի պետբյուջեի կոմունիստների քվեարկության մասին այսպիսի միջադեպ պատմեց Հայկոմկուսի կենտկոմի քարտուղար, ԱԺ պատգամավոր Գագիկ Թադեւոսյանը։
ՍԿՍԵԼՈՒ ԵՆ ՍԱՈՒՆԱՆԵՐԻՑ
Կարդացեք նաև
Դեկտեմբերի 28-ին վարչապետ Արմեն Դարբինյանն որոշում է ստորագրել, ըստ որի խաղատներում եւ սաունաներում հսկիչ դրամարկղային մեքենաներ պետք է տեղադրվեն մինչեւ փետրվարի 1-ը։ Ինչ վերաբերում է հյուրանոցներին եւ ռեստորաններին, ապա այդ սարքավորումները Երեւանում պետք է տեղադրված լինեն մինչեւ փետրվարի 1-ը, իսկ Երեւանից դուրս՝ մինչեւ ապրիլի 1-ը։