Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ

Հունվար 14,1999 00:00
lurer

«Կարելի է Ռուսաստանի հետ նորմալ, շատ լավ, սերտ հարաբերությունների մեջ լինել եւ միաժամանակ չզբաղվել ստորագրահավաքներով՝ նպատակ ունենալով մտնել Ռուսաստանի գրպանը կամ որեւէ այլ անցք»,- երեկվա ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։

Կարդացեք նաեւ էջ 3:

ՔԽ-Ն ԷԼ ԿԿՊՆԻ «ԱՐՄԵՆՏԵԼԻՆ»

Ինչպես «Առավոտին» հաղորդեց ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանը, Քաղաքական խորհրդի այսօր, հունվարի 14-ին տեղի ունենալիք նիստում ինքը ներկայացնելու է «ԱրմենՏելին» վերաբերող որոշման մի նախագիծ, որը պետք է ՀՀ Սահմանադրությանը հակասող այդ գործարքի վերաբերյալ քաղաքական հայտարարության հիմք դառնա։ «Առավոտի» զրուցակցի վկայությամբ, այդ մոտեցմանը համաձայն են ինչպես ՔԽ-ում ընդգրկված մի շարք կազմակերպություններ, այնպես էլ այդ մարմնի գործադիր քարտուղար Ռուբեն Խուրշուդյանը։

ԶՐՈՒՅՑԻ ԹԵՄԱՆ ԱՅԼ Է ԵՂԵԼ

«ՄTV. 3+2» հեռուստաընկերության տնօրեն Մանվել Սարիբեկյանը «Առավոտում» հրապարակված երեկվա մի լուրի կապակցությամբ հավելյալ ճշտեց, որ ՀՀՇ գործիչների հետ «ՄTV. 3+2» հեռուստաընկերության մասին զրույցները վերաբերել են միայն կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ ստեղծվելիք հաղորդաշարին, այլ ոչ այդ ալիքը ՀՀՇ-ին փոխանցելուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031