ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության կենտրոնական ապարատին (01) (մոտ 115 հազար դոլար) ավելի շատ գումարներ է հատկացվում, քան հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներին (02), մշակույթի տներին եւ կենտրոններին (05)։
Այսինքն՝ նշյալ նախարարության 93 չինովնիկներից յուրաքանչյուրի վրա տարեկան ծախսվելու է 641.244 դրամ։
Հանրապետության հուշարձանների պահպանության համար 1999 թ. պետք է ծախսվի մոտ 400 հազար դոլար։ Մշակույթի, երիտասարդության եւ սպորտի նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Ե. Մուրադյանից մանրամասնեցինք, որ 06 կետի այլ մշակութային հիմնարկներն են՝ Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման վարչությունը (ապարատի ծախսերը), նախարարության տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, Ստեփանավանի մշակույթի եւ ժամանցի կենտրոնը, Աբովյանի մշակույթի եւ ժամանցի կենտրոնը եւ հանրապետական ազգային արվեստի մեթոդական կենտրոնը։
Կարդացեք նաև
Նշենք, որ 1998 թ. համեմատ հանրապետության գրադարանների ֆինանսավորումը զգալիորեն պակասել է, ինչը, ըստ Ե. Մուրադյանի, բացատրվում է 1999 թ. գրադարանային գործի, գրադարանային տնտեսության՝ 1999 թ. առաջիկա եռամսյակում սպասվող հիմնարար փոփոխություններով, որի մասին նախարար Ռոլանդ Շառոյանը ասել էր թերթերից մեկում։
1999 թ. բյուջեից հանված է մեթոդկաբինետի (10) (սպորտի մեթոդական կենտրոնն է) եւ վերապատրաստման դասընթացների (14) ֆինանսավորումը, քանի որ երկուսն էլ լուծարված են։
Ե. Մուրադյանից պարզեցինք նաեւ, որ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության կենտրոնական ապարատում այժմ աշխատում են 93 հոգի։ Կենտրոնական ապարատի ծախսերի մեջ մտնում է նաեւ նախարարի աշխատավարձը (վարչության պետերի եւն), հեռախոսավարձերը, էլեկտրաէներգիայի, գրասենյակային եւ այլ ծախսերը։ Իսկ նախարարի արտասահմանյան գործուղումները հոգում է կառավարությունը։ Նախարարության հավաքարարները 1999 թվականից աշխատում են պայմանագրային հիմունքներով։ Կրոնի հարցերով զբաղվող վարչությանը 1999 թ. տրամադրվելու է մոտ 17 հազար դոլար։ Այս առիթով ասենք, որ նախարարությունում գործում է Կրոնի պետական գործերի վարչությունը, որի գործունեությունը ոչ ոք չի տեսնում եւ հայտնի չէ այսօր առհասարակ ինչով է զբաղվում։
Հայտնի է, որ Ռ. Շառոյանը նախարար նշանակվելուց հետո նախարարության կենտրոնական ապարատում բավականին կրճատումներ է կատարել, նման դրական կրճատումներ սպասվում են նաեւ 1999 թվականին։ Ինչեւէ, 1999 թվականին հանրապետության մշակութային հատկացումներն ընդհանուր իմաստով ավելացել են մոտ 950 հազար դոլարի չափով, ինչը իսկապես լուրջ առաջընթաց է։ Միակ մտահոգությունը, թերեւս, այն պետք է լինի, որ անկարեւոր միջոցառումների վրա, «ձեռքի հետ» անիմաստ ու անտեղի դեռեւս կծախսվեն այդ գումարները, քանի դեռ մշակութային հստակ քաղաքականություն չկա եւ թերի են (կամ չկան) ոլորտը կարգավորող մեխանիզմներ։ Մաղթում ենք, որ տարեցտարի մշակույթի ոլորտին բյուջեով նախատեսված հատկացումներն էլ ավելի շատանան եւ ամենակարեւորը՝ ճիշտ ծախսվեն։
Ս. Ս.
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության 1999 թ. բյուջեով նախատեսված հատկացումներն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման (հազար դրամ)
խմբի ենթախմբ. ծախսերը 1998թ. 1999թ. + ավելացում
հ/հ հ/հ – պակասեցում
07 Մշակույթ, սպորտ, կրոն
01 ՀՀ մշակույթի, երիտասարդության
հարցերի եւ սպորտի նախարարության
կենտրոն. ապարատ 59265,3 59635,7 + 370,4
02 Երաժշտ., արվեստի գեղ. դպրոցներ 35065,0 43776,5 + 8711,5
03 Գրադարաններ 191306,0 176083,9 – 15222,1
04 Թանգարաններ 185330,0 187100,7 + 1770,7
05 Մշակույթի տներ, կենտրոններ 8169,0 8869,5 + 700,5
06 Այլ մշակ. հիմնարկներ 18311,0 20240,1 + 1429,1
07 Արվեստ 470630,0 520525,2 + 49895,2
08 Կինեմատոգրաֆիա 134915,0 315000,0 + 180085,0
10 Սպորտ 356900,0 500000,0 + 144100,0
15 Երիտասարդական ծրագրեր 58450,0 100000,0 + 41550,0
Ընդամենը 07 խմբով 1517841,3 1931231,6 +413390,3
04 Կրթություն եւ գիտություն
07 Արտադպրոց. հիմն. 184180,0 211596,4 + 27416,4
10 Մեթոդկաբինետ 4956,3 – – 4956,3
12 Միջ. մասնագիտ. ուսումնարան. 216207,5 245011,6 + 28304,1
13 Ֆիզկուլտինստիտուտ 80164,8 99911,7 + 19746,9
14 Վերապատրաստ. դասընթացներ 1891,2 – – 1891,2
Ընդամենը 04 խմբով 487399,8 556519,7 + 69119,9
Ամբողջը 07 եւ 04 խմբերով 2005241,1 2487751,3 + 482510,2
Հուշարձաններ 199791,0 27767,7 + 7976,7
Կրոն 7260,4 9038,7 + 1778,3
Ընդամենը 2212292,5 2704557,7 + 492265,2
Ե. ՄՈՒՐԱԴՅԱՆ
ֆինանսատնտեսական վարչության պետ