Հունվարի 6-ին, Սուրբ Ծննդյան տոնի օրը հանրապետության ամենաբարձրահասակ տոնածառի մոտ (Լենինի արձանը փոխարինող) տեղի ունեցավ թատերականացված ներկայացում։ Արարողությանը մասնակցելու էին բերվել նաեւ Էջմիածնի հոգեւոր ճեմարանի սաները։ Վերջիններս երեւանցիներին հոգեւոր գրքույկներ եւ մոմեր էին բաժանում։ Մարդիկ սկզբում հրաժարվում էին դրանցից՝ կարծելով, թե իրենց առաջարկվում է գնել դրանք։ Իսկ երբ հասկացան, թե գրքույկներն ու մոմերը պարզապես նվերներ են, սկսեցին իրար ձեռքից խլել։ «Խլված» գրականությունը ավելի «ձեռներեցներն» սկսեցին վաճառել 100-200 դրամով։
ԱՌԱՎՈՏՅԱՆ ԵԹԵՐԸ ԿՀԱՐՍՏԱՆԱ
Հայաստանի ազգային հեռուստատեսությունն ու «Ար» հեռուստաընկերությունը որոշել են այսօրվանից ներկայանալ նաեւ ցերեկային հաղորդումներով։ Ազգային հեռուստատեսությամբ ժամը 10.00-ին եւ 13.00-ին եթեր կհեռարձակվեն «Հայլուրի» ցերեկային թողարկումները, իսկ «Ար»-ը օրը կբացի ժամը 9.00-ին «Տ
ոմար» մեկժամյա լրատվական-զվարճալի հաղորդմամբ։
Կարդացեք նաև
ԲԱՐԵՎ, ԳՈՂ
Օվկիանոսից այն կողմ, հեռավոր ԱՄՆ-ում, հավանաբար Լոս Անջելեսում, մի հայալեզու թերթ է տպվում, անունը՝ «Բարեւ»: Այդ թերթը չունի ոչ հեռախոս, ոչ հասցե, պարզապես կրում է «Հանրամատչելի շաբաթաթերթ» խորագիրը, ինչպես նաեւ խնդրո առարկա համարում՝ Բ տարի, թիվ 57, սեպտեմբեր 25, 1998 համեստ տվյալները: Թերթը, հավանաբար, իսկապես «Բ» է, կամ ավելի շուտ՝ «Գ» /գողի իմաստով/, որովհետեւ այդ համարի առաջին էջի բոլոր նյութերը «թխած են» «Առավոտից», բայց ոչ մի անգամ թերթի վրա հղում չի կատարած: Ընդ որում, «Բարեւի» առաջին էջում օգտագործած է այլ տառատեսակ /ենթադրում ենք՝ Պավել Դալլաքյանից գողացած/, իսկ մնացած էջերում «Բարեւ»-ականներն իրենց նույնիսկ նեղություն չեն տվել մեր նյութերը նորից շարելու եւ էջերում են դրել էլեկտրոնային փոստով ստացած «Առավոտի» հոդվածները՝ «Առավոտի» բացառիկ տառատեսակով:
Մեր չափից դուրս «շուստրի» հայրենակիցները Լոսում, հավանաբար, չգիտեն, թե ինչ դաժան պատժամիջոցներ են նախատեսված copyright law-ն խախտելու համար: