Ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը դիմել է ԱԺ բոլոր խմբերին ու խմբակցություններին, որպեսզի թեկնածուներ առաջադրեն Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով գործուղվելիք պատգամավորական պատվիրակության կազմում ընդգրկելու համար։ Պատասխաններ են ստացվել բոլոր խորհրդարանական միավորներից, ի բացառյալ «Երկրապահի» եւ ԱԺՄ-ի։ «Հանրապետություն» միավորումը նորից առաջադրել է Հովհաննես Իգիթյանին։
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՏԱՐՀԱՄՈԶՎՈՒՄ
«Բյուջեն ընդունելն ավելի հեշտ է, քան կատարելը»,- լրագրողներին ասել էր Արմեն Դարբինյանը։ Սակայն պետբյուջեն ընդունելուց առաջ վարչապետը շրջահայացորեն հանդիպել էր խորհրդարանական գրեթե բոլոր խմբերի եւ խմբակցությունների հետ։ Նա առանձին հանդիպել էր նաեւ միակ դաշնակցական պատգամավորի՝ Ռուբեն Հակոբյանի հետ։ Այնուամենայնիվ, պրն Հակոբյանը մեկն էր այն ընդամենը 3 պատգամավորներից, որոնք «ձեռնպահ» քվեարկեցին բյուջեին։
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ
Կարդացեք նաև
Օրերս տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության նախագահի՝ Անդրանիկ Մարգարյանի որդու հարսանիքը, որին ներկա են եղել հանրապետության ղեկավար շրջանակների ներկայացուցիչներ։ Շնորհավորում ենք եւ երջանիկ կյանք մաղթում մինչեւ ծերություն։