Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Դեկտեմբեր 26,1998 00:00
maska

Փօխադրութեան տէքստ՝ փօքր մէծերի եւ մէծ փօքրերի համար

Եւ երբ փէտրուարին հայոց արքան հրաժարական տուեց, եւ նոյն այդ տարեվէրջին արհէստավարժներն արդէն նախատօնական տարէրքի մէջ էին, ահա այդժամ՝ դէկտէմբեր 30-ի գիշէրը, Տիրօջ Հրէշտակը Ձիւնանոյշի տէսքով երազի մէջ այցի եկաւ Վահան Հօվհաննիսեանին եւ, ծոցից հանելով մէղաւորների սեւ ցուցակը, ասաց. «Ճշտի՛ւ արտագրիր, որ այսուհէտեւ քէզնից դուրս անուններ չբստրես։ -Եւ աւէլացրեց,- Ամէն ինչ լաւ կլինի, այս նօր տարում դատարանով կարդարացվես, միայն թէ՝ առաջիկա յանգրուանում սոյն ցուցակը անփօփօխ կհրապարակես Ազատութեան հրապարակում եւ այլեւս չփօրձես նէնգափօխել»։ – Եւ երբ Վահանը, յուր անունը դարձեալ բաց թօղնելով, արտագրեց ցուցակի անունները, Հրէշտակը, վէրստին ցուցակը ծօցը դնելով, թռաւ եւ հէռացաւ։

Այնուհէտեւ Տիրօջ Հրէշտակը երազի մէջ այցէլեց նաեւ վարչապէտ Արմէն Դարբինեանին, եւ երբ վարչապէտը, տէսնելով Հրէշտակի ծօցի սեւ ցուցակը, ձեռքը գցեց, որ ծօցից հանի, ահա այդժամ Հրէշտակը, Դարբինեանի ձեռքին խփելով, ասաց. «Սա քէզ համար չէ, եւ իմացած եղիր, որ ամէն սեւ բան ո՛չ Օթէլլօյ է եւ ո՛չ էլ՝ խավիար։ Եթէ սոյն խօսքս մշտապէս մտապահես, ապա Նօր տարիդ յաջօղ ընթացք կունենա»։

Այնուհէտեւ Տիրօջ Հրէշտակը երազի մէջ այցի եկաւ նաեւ Կրթութեան նախարար Լեւօն Մկրտչեանին եւ ասաց. «Իմացած եղիր, որ «Ազատութիւն կամ մահ»-ը դպրօցականների վերա չպիտի տարածուի. աշակէրտութեանն ազատութիւն տուր, եւ թող ազատորեն բասկէտբօլ խաղան յուրեանց դպրօցների բակերում։ Կատարիր իմ ասածով, եւ գալիք տարին քէզ յաջօղութիւն կբերի»։

Այնուհէտեւ Տիրօջ Հրէշտակը երազի մէջ այցէլեց Պարոյր Հայրիկեանին եւ ասաց. «Սիրելիդ իմ Պարոյր, մարդու իրաւունքների գծով ինչ անում-չէս անում՝ քօ գօրծն է, բայց, իմացած եղիր, որ հրէշտակաց ծէրութեան թօշակներն արդէն վէց ամիս է՝ չէն վճարել։ Սոյն յանգամանքը եթե հաշուի առնես՝ ամէն ինչ լաւ կլինի»։

Այնուհէտեւ Տիրօջ Հրէշտակը երազի մէջ այցի գնաց Դաւիթ Վարդանեանին եւ ասաց. «Լաւ ես սկսել, նոյն ոգով էլ շարունակիր. ո՛չ Ժօկօյին լսիր, եւ ո՛չ էլ՝ Վազգէնին, եւ Նօր տարիդ բարեյաջող ընթացք կունենա»։

Եւ անմիջապէս Տիրօջ Հրէշտակը, աճապարանոք, երազի մէջ այցէլեց Վազգէն Մանուկէանին եւ բարբառեց հէտեւեալը. «Եկող տարին լաւ կլինի քէզ համար, միայն թէ՝ խէլամիտ եւ ինքնուրույն գօրծիր. ո՛չ Արշակին լսիր եւ ո՛չ էլ յատկապէս Վարդանեան Դաւթին, որպէսզի հէտօ չասես, թէ՝ Դաւիթ գօղ-գօղ եկաւ-գնաց»։

Եւ այնուհէտեւ, քանզի Վազգէնենց տանը մօտ էր, Հրէշտակը մտաւ արքայական պալատ, ուր արքան նոյն այդ պահին փօղկապն էր ուղղում, որպէսզի Տարէմուտի յուր խօսքն արտասանի, եւ տէսագրեն։ Եւ այս մէկը երազի մէջ չէր, այլ՝ իրականութեան, եւ Հրէշտակը, քանզի շատ էր աճապարում, մի կօղմ հրեց Նաղդալեանին ու նկարահանող միւսներին եւ, մօտենալով արքային, նորա ականջին շշնջաց. «Վստահ ելույթ ունեցիր, լօխ լաւ ա. առայժմ ոեւէ տղամարդ չեմ յայտնաբէրել»։

Եւ այնուհէտեւ, քանզի արքայական պալատին շատ էր մօտ, Տիրօջ Հրէշտակը երազի մէջ այցի գնաց նաեւ Սէրօբիչին եւ նորան նոյնպէս լաւ բաներ խօստացաւ եւ, քանզի Հրէշտակը ռույլի վրա բացարձակապէս ալկօհօլ չէր գօրծածում, ծօցից հանեց «Կօկա-կօլայի» շիշը եւ, մատուցանելով Դէմիրճեանին, ասաց. «Նօրի՛ց փօրձիր»։

Ու, աճապարանոք, Տիրօջ Հրէշտակը նոյն այդ գիշեր երազի մէջ այցէլեց նաեւ Վանօյին եւ ասաց. «Հէչ մի մտածի, ամէն ինչ լաւ ա ըլնելու. գարունը, ուրէմն, ստեփանակէրտցին կամ Ղարաբաղը տալիս ա, կամ՝ չի տալի, կամ պատերազմ ա սկսում, կամ էլ՝ չի սկսում, կամ հրաժարական ա տալի, կամ էլ՝ չէ։ Ընտրութիւններին, ուրէմն, հինգ տօկօսի սահմանն անցնում եք դուք, ԱԺՄ-ն, Կօմկուսը, Սէրօբիչը, Երկրապահը, մէկ էլ, թէրեւս, դաշնակները։ Ըտենց»։

Եւ Տիրօջ Հրէշտակը գնաց եւ երազի մէջ երեւաց նաեւ Տէր-Պէտրօսեանին, եւ Լեւօնը, Հրէշտակին տէսնելով, հարցրեց եւ ասաց. «Հը՞, ժօղովուրդն արդէն խնդրո՞ւմ է»։ Եւ Հրէշտակը, պատասխանելով նորան, ասաց. «Դէռեւս ազգովի չէն խնդրում, բայց դու մի՛ վհատվիր, սպասիր եւ հուսա այդպէս լռէլեայն, եւ ամէն ինչ լաւ կլինի։ Լռելը լավ էլ սովորեցիր Դէմիրճեանից»։

Եւ Տիրօջ Հրէշտակը, աճապարանոք, գնաց եւ երազի մէջ բռնացրեց Արշակ Սադօյեանին եւ ասաց. «Ժամանակ չունեմ, կարճ եմ կապում. հէրիք եղեւ էդ Վազգէնի կօղքերը ֆռֆռաս. էս անգամ ինքդ թէկնածութիւնդ կդնես եւ, խօսք եմ տալիս, հարիւր տօկօսաւ արքա կընտրուես»։

Եւ Տիրօջ Հրէշտակը, Արշակենց տնից դուրս գալով եւ, Այգէստանի շներից մազապուրծ, Կրիվօյի վրայով քյասար հասաւ Տէր-Գուլանեանենց եւ երկար սպասեց այնտեղ՝ մինչեւ վէրջնականապէս յամօզուեց, որ Մէրուժանն այդ գիշեր տանը չի գիշէրելու։

Եւ Հրէշտակն այլեւս չսպասեց, քանզի խստագոյնս էր աճապարում, որպէսզի, երկար ճանապարհ կտրելով, թռչեր եւ հասներ Մօսկվա՝ Պէրէդէլկինօ (հասկանում եք՝ թէ ինչու յատկապէս Պէրէդէլկինօ)։

Եւ Տիրօջ Հրէշտակը, խօրը շունչ քաշելով, թափ հաւաքեց եւ թռաւ, որպէսզի չէրէզ Դաւալու (հասկանում եք, թէ ինչու չէրէզ Դաւալու) սաւառնի ու հասնի Պէրէդէլկինօ։

Եւ յաջորդ օրը՝ դէկտէմբէր 31-ին, Հայոց աշխարհում այլեւս ոչ ոք չտէսավ Տիրօջ Հրէշտակին երազի մէջ, քանզի այդ գիշէր ոեւէ մէկը չքնեց, որովհէտեւ Ծննդեան տօն էր, եւ բօլօրն արթմնի միմեանց շնօրհավորում էին, եւ Մէրուժանն ու բօլօրը յուրեանց հարազատ օջախներում էին, եւ միմեանց յանդեպ սիրով լէցուն էին, եւ միմեանց յանդեպ սիրով էին նոյնիսկ յակառակորդները, քանզի նորանցից յուրաքանչիւրը յուր հօգու ու մտքի մէջ յամօզուած էր, որ Նօր տարին յատկապես եւ առանձնապէս հէնց ի՛ր համար է բարեյաջօղ լինելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031