Լրահոս
Օրվա լրահոսը

Ռադիկ Մարտիրոսյանը

Դեկտեմբեր 26,1998 00:00
Radik martirosyan

Երեւանի պետական համալսարանի ռեկտորը ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի հետ հանդիպման ավարտին «շիրա էր տալիս» բարձրաստիճան զինվորականին, որ վերջինս վատ բաներ ասի «Առավոտ» թերթի մասին: Ինչ խոսք, պրն Մարտիրոսյանը դրսեւորեց ազգային մտավորականին եւ մայր բուհի ղեկավարին միանգամայն համապատասխանող կեցվածք:

Արամ Սարգսյանը

Aram Sargsyan

Լեռնային Ղարաբաղի գլխավոր պաշտպան եւ, համատեղության կարգով, ՀՀ նախագահի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Արամ Սարգսյանը՝ «Ի պաշտպանություն ԼՂՀ-ի» համաժողովի կազմկոմիտեի անդամներով հանդերձ իր խորին բավարարվածությունը հայտնեց Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությանը: Բնականաբար, կազմկոմիտեի անդամ Արամ Սարգսյանը համեստորեն չնշեց, որ այդ փայլուն քաղաքականությունը իրականացվում է, մասնավորապես, նախագահի խորհրդական Արամ Սարգսյանի իմաստուն խորհուրդների շնորհիվ:

Սերգեյ Երիցյանը

sergo ericyan

Քաջարի երկրապահ Սերգեյ Ջանֆիդայի Երիցյանը հաճոյախոսեց իր հարազատ կուսակցության համագումարի պատվիրակներին եւ հյուրերին, որոնք, իր խոսքերով, այրվում են իրենց զավակների եւ թոռների համար: Հենց դրանում էլ կայանում է «Օրինաց երկրի» տարբերությունը այլ կուսակցություններից, որտեղ այրվում են պաշտոնների, «օբյեկտների» եւ տարբեր տրամաչափի պետերին դուր գալու համար:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031