Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՎԻԹ, ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵՍ

Դեկտեմբեր 26,1998 00:00
lurer

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հրամանագրով արգելել է, որպեսզի նախագահին կից վերահսկողության վարչության պետ Դավիթ Վարդանյանը ստուգումներ անցկացնի դատախազության եւ առհասարակ արդարադատության ոլորտների վերաբերյալ իր անունով ստացված բողոքների առնչությամբ։

ՓԱԹԱԹԵՔ, ԽՆԴՐԵՄ, ԹՂԹԻ ՄԵՋ

Գագիկ Ծառուկյանը, որը հայտնի է Դոդի Գագո անունով, ինքնաթիռ է գնել։ Հա-հա ասողներին եւ զարմանքից ծափ զարկողներին պիտի հիասթափեցնենք։ Ինքնաթիռը ոչ «ՏՈՒ» է, եւ ոչ էլ առավել եւս՝ «Բոինգ», այլ ընդամենը՝ 2 տեղանոց սավառնակ՝ համարյա խաղալիք։ Շնորհավորում ենք։

ԳՆԱՄ, ՏԵՍՆԵՄ, ԶԻՄ «ԱՐՄԵՆԻԱ»

Նոր մանրամասներ են ի հայտ գալիս «Արմենիա» հեռուստաընկերության պատկանելության մասին։ Զորի Բալայանից բացի, դրա թիկունքում կանգնած է եւս մեկ ղարաբաղցի՝ մոսկվաբնակ մեծահարուստ Լեւոն Հայրապետյանը, որին, մոսկովյան գործունեության իր տարիներին Համլետ Ղուշչյանը հորեղբայր էր համարում։

ՄԱՐԶԱԿԱՆ «ԵՐԿՐԱՊԱՀ»

Դեկտեմբերի 25-ին «Երկրապահ» պատգամավորական խմբի հետ հանդիպում է ունեցել լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը։ Նա համաձայնել է մարզել «Երկրապահ» պատգամավորական խմբի ֆուտբոլային հավաքականը՝ պայմանով, որ խմբի անդամ Վիկտոր Դալլաքյանը նիհարի 10-15 կգ։ Ասենք, որ այս օրերին Հայաստանում է նաեւ մեկ այլ լեգենդար մարզիկ, Յուրի Վարդանյանը, որը հայրենիք է ժամանել իր մարզչի եւ հորեղբոր մահվան առիթով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031