Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՃՆՇՎՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Դեկտեմբեր 25,1998 00:00
lurer

Ստուգումներ անցկացնելու կապակցությամբ ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ժամանակ պատգամավոր Հովհաննես Դուրգարյանը հայտարարեց, թե գիտե պատգամավորի, որը ճնշումների է ենթարկվում սեփական հայացքների համար։ Պատգամավորը տվեց իր անունը եւ ասաց, որ կոնյակի գործարանի սեփականաշնորհման հարցով տեղի ունեցած քվեարկությունից հետո չի եղել մի օր, որ իր գլխավորած հիմնարկությունում ստուգումներ չանցկացվեն։

ՍՏՎԵՐԱՅԻՆ ՎԱՐՉԱՊԵ՞Տ

Ըստ որոշ աղբյուրների, Լեոնարդ Պետրոսյանը պաշտպանության նախարարությունից նորից կարող է վերադառնալ կառավարություն։ Արմեն Դարբինյանն ի պաշտոնե շարունակելու է նստել վարչապետի աթոռին, իսկ այդ աթոռին նստողին վերապահված գործառույթները, վերադարձի դեպքում, իրականացնելու է Լեոնարդ Պետրոսյանը։

ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ

«Առավոտը» խնդրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանին մեկնաբանել Վանո Սիրադեղյանի հայտարարությունները նախկին նախագահի վերաբերյալ։ Սակայն պրն Ավագյանը պատասխանեց, որ դեռեւս չեն հասցրել ծանոթանալ եւ անդրադառնալ այդ ելույթին։

ԶՈՐԻԻ «ԱՐՄԵՆԻԱՆ»

Հայկական հեռուստաեթերը հետեւողականորեն ավետում է, որ «Արմենիա» հեռուստաընկերությունը հունվարի 13-ից լիարժեք գործունեություն է ծավալելու։ Տեղյակ աղբյուրները վկայում են, որ «Արմենիա» հեռուստաընկերության թիկունքին կանգնած ազդեցիկ դեմքերից մեկը հրապարակախոս Զորի Բալայանն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031