Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր նիստում քննարկելով ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի համագործակցության հարցը տարածաշրջանային բախումների կարգավորման գործում՝ առանձնացրել է հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Քննարկման արդյունքում մի որոշում է ընդունվել, որում պարունակվում է Ադրբեջանի ուղղումը։ Ըստ այդմ, միջազգային հանրությունը եւս մեկ անգամ հաստատեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Լեռնային Ղարաբաղը եւս մեկ անգամ ճանաչեց որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս։ Մեր արտաքին փայլուն քաղաքականության շնորհիվ՝ այս որոշմանը «կողմ» քվեարկեցին 114 պետություն, «դեմ» էր միայն Հայաստանը եւ 20-ը «ձեռնպահ» մնացին։
Նախագահի խոսնակի մեկնաբանությունը՝ 3-րդ էջում։
ՍԱՍՏԻԿ ԱՌԱՍՊԵԼՆԵ՞Ր
Նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանն իր ճեպազրույցում Վանո Սիրադեղյանի հեռուստաելույթի առնչությամբ ասաց, թե «շատ դրույթներ, որոնք արտահայտվեցին այդ ելույթում, պարզապես իրականությանը չեն համապատասխանում։ Վառ, շատ վառ եւ համարյա խամրող երեւակայության արդյունք են»։
Կարդացեք նաև
«Առավոտն» առանձին խնդրեց որոշակիացնել, թե ասվածը Վանո Սիրադեղյանի ո՞ր պնդումներին է վերաբերում։ Վահե Գաբրիելյանը պարզաբանեց, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանին առնչվող այն հայտարարությունների մասին է, թե նա 1996-ին նախագահի ընտրության գիշերը ՀՀՇ-ի շենքում է անցկացրել։ Խոսնակի հավաստիացմամբ, պրն Քոչարյանն ամենաշատը կես ժամ էր այնտեղ մնացել։ Իրականությանը չհամապատասխանող անվանվեց նաեւ, թե «ընտրություններից առաջ ապագա կառավարիչները» բանակցել ու մեծ երկրների դեսպաններից «քարտբլանշ» էին ստացել եւ նախապատրաստված դավադրությանը վերաբերող բոլոր մնացած պնդումները։
Հատվածներ Վանո Սիրադեղյանի հեռուստաելույթից՝ կարդացեք 4-րդ էջում: