Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է վերացնել ազգադավ հանձնաժողովը

Դեկտեմբեր 24,1998 00:00
energetik

ԱԺ-ում եւ հեռուստատեսությամբ պաշտոնատար անձանց կողմից հաճախ լսում ենք բյուջեում միջոցներ չլինելու պատճառով հնարավոր չէ այս կամ այն դպրոցը, մանկապարտեզը վերանորոգելու, աղետի գոտու վերակառուցումը ավարտելու, սողքի հետեւանքով քանդված բնակարանների տերերին օգնություն ցույց տալու եւ այլ հարցերի մասին։ Իսկ միջոցներ որտեղի՞ց պետք է լինի, երբ որոշ իշխանավորների կողմից եղածն էլ քամուն է տրվում։ Խոսքս էներգետիկայի հանձնաժողովի մասին է։ Այդ կազմակերպությունը «սիրված» մարմինների թվին չի պատկանում։

ԱԺ-ում էներգետիկայի հանձնաժողովի գործունեության քննարկումից պարզվում է, որ այդ հանձնաժողովի գործունեությունը պահպանելու համար նախատեսվում է 90,7 մլն դրամ, որի կեսից (46 մլն դրամ) ավելին աշխատավարձի գծով ծախսերն են։ Հանձնաժողովը կազմված է 5 անդամներից եւ 40 աշխատողներից։ Ո՞ւմ է պետք … Հանձնաժողովի անդամների աշխատավարձը սահմանվել է (թե ո՞ւմ կողմից, պարզ չէ) կարգավորվող ձեռնարկությունների ղեկավարների աշխատավարձից ոչ ցածր, այսինքն՝ հանձնաժողովի նախագահին (որը հեռուստատեսության հաղորդումների ժամանակ ամաչում էր ուղիղ նայել)՝ 200 հազար դրամ, նրա տեղակալին՝ 150 հազար, անդամներին՝ 175 հազար։ Բացի այս, հանձնաժողովը պետականորեն աշխատատեղ վարձակալելու համար նախատեսված է 10,7 մլն դրամ։ Այն դեպքում, երբ բոլոր գերատեսչությունների, մանկապարտեզների ու գիտահետազոտական հիմնարկների կեսից ավելին դատարկ է։

Սա դեռ քիչ է, փորձագիտական, հրատարակչական եւ այլ սուտ ու ղորթ գործերի համար նախատեսվում է 5 մլն դրամ։ Խեղճ հայ ժողովուրդ, ահա թե ո՞ւր են գնում դառը քրտինքով աշխատած հարազատ պետության գանձարանը մուծած ձեր փողերը։ Մի՞թե այդ էներգետիկայի հանձնաժողովի «աշխատանքները» չի կարող կատարել մի քանի հարյուր բարձրորակ մասնագետներից կազմավորված էներգետիկայի նախարարությունը, չէ՞ որ կխնայվի 90,7 մլն դրամը կամ դրա չնչին մասը կծախսվի, որով եւ օգնած կլինեն պետական գանձարանի հարստացմանը։ Պարզ չէ՞, որ այն ժամանակ կբարձրանա նախարարության պատասխանատվությունն ու արդյունավետությունը եւ այլեւս չի պատճառաբանվի, թե հանձնաժողովն անկախ է…

Ահա թե ինչպիսի ճանապարհներով կարելի է հարստացնել պետական գանձարանը։

Կարծում եմ, որ հարգարժան իշխանությունները պետք է մտածեն այդ մասին եւ վերացնեն ազգադավ էներգետիկայի հանձնաժողովը։

Լ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Նամակիս կից ներկայացնում եմ տվյալներ Երեւանի էլեկտրացանցի Կոմիտասի (Արաբկիր) մասնաճյուղի երկու հարկի տարածք զբաղեցնող աշխատակազմի մասին։ Տեսեք, թե որքան ուռճացած է աշխատակազմը։ Տեսեք, թե քանի տեղակալ, օգնական ու խորհրդական ունի էներգետիկ համակարգի միջին օղակի ղեկավար «լույսի մարդը»։ Տեսեք, թե ինչ ցուցակներ են փակցված աշխատասենյակների դռներին.

1. ընդունարան-տնօրեն,

2. փոխտնօրեն,

3. գլխավոր ճարտարագետ,

4. ընդհանուր հարցերով ծառայության պետ,

5. տնօրենի խորհրդական,

6. համակարգչային բաժին,

7. ցուցանակ չկա,

8. ճարտարագետ-տնտեսագետ,

9. ֆինանսատնտեսական բաժին,

10. պատճենահանում,

11. տնօրենի օգնական,

12. փոխտնօրեն ընդհանուր հարցերի գծով,

13. գլխ. հաշվապահ,

14. հաշվապահություն,

15. կադրերի տեսուչ,

16. վարչատնտեսական բաժին,

17. գլխ. ճարտարագետի տեղակալ,

18. տեսչական բաժին,

19. փոխտնօրեն իրացման հարցերով,

20. դիսպետչերներ,

21. արտադրատեխնիկական բաժին,

22. օպերատիվ ծառայություն,

23. ցուցանակ չկա,

24. գլխ. ճարտարագետի տեղակալ ռեժիմի գծով,

25. էլեկտրաիրացման տեղամաս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031