Ըստ որոշ տեղեկությունների, տրանսպորտի նախարարության կոլեգիայի նիստը քաղաքացիական ավիացիայի պետի խորհրդականի պաշտոնից ազատել է Տիգրան Աչոյանին, ու հիմա դատախազությունն ուսումնասիրում է «Հայկական ավիաուղիներում» նրա աշխատած ժամանակահատվածի փաստաթղթերը։
ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԱՅՑ
Հունվարի 3-5-ը կնոջ եւ Մոսկվայից ժամանելիք դստեր հետ Վրաստանում կանցկացնի ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը, որը Թբիլիսի է ճանապարհվելու ոչ պաշտոնական այցով։ Նա կմեկնի Վրաստանի խորհրդարանի նախագահ Զուրաբ Ժվանիայի հրավերով։ Հիշեցնենք, որ ամռանը Զուրաբ Ժվանիան էր ընտանիքով ժամանակ անցկացրել Սեւանի ափին։ Այնպես որ, սա պատասխան ոչ պաշտոնական այց է։
«ՆՈՐՔԸ» ԱՅՍՈՒՀԵՏ ԿԽՇՇԱ
Կարդացեք նաև
Դեկտեմբերի 31-ին «Նորք» հեռուստաընկերությունը վերջին անգամ կհայտնվի էկրաններին։ Օրվա ծրագիրը կավարտվի հաջորդ տարի, հունվարի 1-ին, առավոտյան ժամը 10-ի «Խշշոց» հաղորդումով։
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ
Նախկին նախագահի գրասենյակից «Առավոտին» հայտնեցին, որ երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Լեմանին: