Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՈՉ ԹԵ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ, ԱՅԼ՝ ԵՆԳՈՅԱՆԸ

Դեկտեմբեր 23,1998 00:00
lurer

Ելույթ ունենալով Ազգային ժողովում, «Երկրապահ» պատգամավորական խմբի ընտրական օրենսգրքի զեկուցող Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ իրենց առաջարկ է ներկայացրել նաեւ Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը՝ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ։ Մինչդեռ պարզվեց, որ իրականությունն այլ է։ «Երկրապահի» տարբերակում լրացում կատարելու ընդամենը մեկ առաջարկ է ներկայացրել ոչ թե ՀԺԿ-ն, այլ Ռոբերտ Ենգոյանը՝ պատգամավորական նախաձեռնությամբ։

ԼՂՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՄՏԱՀՈԳ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից վերադարձել են ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար Վլադիմիր Նազարյանը եւ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։ Նրանք այնտեղ եւս զբաղվել են օրենսդրության կարգավորման խնդիրներով։

ՀԵՐՔՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Այս տարվա հունիսին, երբ «Առավոտը» տեղեկություն հրապարակեց, որ Ռուբեն Հախվերդյանը նշանակվելու է «Նաիրի» կինոթատրոնի տնօրեն եւ, որ դա արվել է Ռոբերտ Քոչարյանի միջամտությամբ եւ այլն՝ պրն Հախվերդյանը թերթին հրապարակավ մեղադրեց «միայն լսածով դատարկ բաներ գրելու» եւ այլ մահացու մեղքերի մեջ։ Արդեն հայտնի է, որ Ռուբեն Հախվերդյանն այժմ «Նաիրիի» տնօրենն է։ Նրա ընկերը՝ Տիգրան Խզմալյանը հրապարակավ վկայեց, որ սա նախագահի նախաձեռնությունն էր եւ քաղաքական քայլ էր։ Այսինքն, մեր «միայն լսածով» գրված տեղեկությունը լիովին հաստատվեց։ Ցավոք սրտի, հաստատվեցին նաեւ մեր այն կանխատեսումները, որ տաղանդավոր երգահանին տնօրեն նշանակելուց հետո «Նաիրիում» այլեւս կինոցուցադրումներ չեն լինի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031