Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՀԱՄԵՄԱՏՎԵՍ

Դեկտեմբեր 23,1998 00:00
lurer

ՍԴՀԿ ատենապետ Էռնեստ Սողոմոնյանն «Առավոտին» հայտարարեց տառացիորեն հետեւյալը. «Եղիա Նաճարյանն «Առավոտ» թերթի վերջին հարցազրույցում չի ասել ամենակարեւորը, որ ինքը հիվանդ է ուղեղից։ Սա՝ մեկ։ Երկրորդը՝ ես հպարտանում եմ Էդվարդ Եգորյանի հետ իմ ընկերությամբ։ Ես նրան ոչ թե Սահմանադրական հանձնաժողովից եմ ճանաչում, այլ 70-ական թվականներից, երբ նա փայլուն ուսանող էր համալսարանում, եւ հետո՝ փայլուն ասպիրանտ Դուբնայում։ Ի տարբերություն Եղիա Նաճարյանի, ես ու Եգորյանը ֆիննական բաղնիսում մեզ զգում էինք Հռոմի սենատորներ՝ քաղաքական հարցեր էինք քննարկում։ Մեզ քիսաչի պետք չէր։ Եղիան ֆիննական բաղնիքը շփոթում է Բեյրութի թուրքական բաղնիքի հետ, ուր պարտադիր կամ իրար են քիսա անում, կամ էլ՝ քիսաչի է անհրաժեշտ»։

«ԱՅՍ Ի՞ՆՉ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ՍԱՀՄԱՆ ՉՈՒՆԻ»

«Ես անընդհատ արձանագրում եմ, որ Հայաստանի երրորդ հանրապետությունն անտեր է։ Ես ուզում եմ տեսնել Հայաստանի քաղաքական կուսակցությանը, մտավորականին, քաղաքացուն, որ երրորդ հանրապետության պաշտպանն է։ Այլեւս այդ խնդիրը կարծես ոչ մեկի օրակարգում բացարձակ չկա։ Վերջին դեպքը՝ Սամվել Բաբայանի Հայաստան, այսպես ասենք, ներխուժումը՝ դրա լավագույն ապացույցն է։ Կարդացեք իր ելույթի ամբողջական սղագրությունը եւ փորձեք հասկանալ. կա՞ Հայաստանի Հանրապետություն՝ որպես անկախ պետություն, որը քաղաքականություն պիտի կառուցի իր շահերից ելնելով»,- իր այս խոհերը «Առավոտի» հետ կիսեց «Նոր ուղի» կազմակերպության նախագահ Աշոտ Բլեյանը։ Աշոտ Բլեյանի հետ հարցազրույցը կարդացեք «Առավոտի» հաջորդ համարում։

ԱՐՄԵՆԱԿՅԱՆԸ ՍԻՐՈՒՄ Է ԱԿԱՆԱՆԵՏ

Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն «Առավոտին» ասաց հետեւյալը. «Ես Արմենակ Արմենակյանին ճանաչում եմ ռազմի դաշտից եւ գիտեմ, որ նրա սիրած զենքն ականանետն էր։ Այնպես որ, եթե Գ. Վանյանի դպրոցի պատուհանների վրա այլ զենքից է կրակված, դա հաստատապես Արմենակյանը չի արել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031