Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԵՐՎԻՍԸ»՝ «ԶԻԳԶԱԳՈՒՄ»

Դեկտեմբեր 22,1998 00:00
Zigzag

Նախորդ տոտալիտար ռեժիմի ժամանակ առեւտուրը կազմակերպված էր շատ պարզունակ եւ անհետաքրքիր ձեւով: Մոտենում էիր կեղտոտ խալաթ հագած տարեց գործակատարուհուն, ասում էիր՝ «մի հատ էս արդուկը տուր, մայրիկ ջան», նա քեզ տալիս էր, փողը ստանում ու հաջողություն ցանկանում: Այլ է մեր լուսավոր դեմոկրատական ժամանակներում, օրինակ, Մաշտոցի պողոտայում գտնվող «Զիգզագ» խանութում: Վաճառողուհիներն այստեղ երիտասարդ են, ճիշտ է, քեզ հետ շփվում են նույն «մուննաթով», որով խոսում էին գործակատար մայրիկները, բայց դրանք խորհրդային առեւտրի, այսպես ասած, ռեցիդիվներն են: Փոխարենը «սերվիսը» կազմակերպված է եվրոպական ստանդարտներով: Ընտրում ես տվյալ արդուկը, եւ վաճառողուհին զանգահարում է նկուղում կամ խանութի ինչ-որ հետնախորշում գտնվող պահեստ, թե՝ բերեք:

Մի խոսքով, ամեն ինչ արվում է ժամանակակից տեխնիկայի վերջին պահանջներով: Եվ սկսվում է սպասելու տանջալի գործընթացը: 15-20 րոպե խանութում անիմաստ պտտվելով՝ սկսում ես մոտենալ վաճառքի դրված այլ ապրանքներին: Սակայն գրեթե յուրաքանչյուր լվացքի մեքենայի մոտ կանգնած է մի թիկնեղ երիտասարդ եւ 37 թվականի չեկիստի հայացքով հետեւում է քո ձեռքի եւ ոտքի ամեն մի շարժմանը, հավանաբար, մտահոգվելով, որ դու հանկարծ այդ լվացքի մեքենան աննկատ գրպանդ չդնես ու փախչես: Քիչ է մնում արդարանաս՝ թե, երիտասարդ, ես մեղավոր չեմ, ձեր լվացքի մեքենաների վրա աչք չունեմ, այդ դուք եք ինձ սպասեցնում՝ առեւտրի միջազգային մակարդակն ապահովելու նպատակով: Մի խոսքով, կես ժամ աչալուրջ «չեկիստների» հայացքի տակ ժամանակ սպանելով՝ թքում ես եւ գնում հարազատ «բազարը», որտեղ թե սպասարկումն է ավելի արագ, թե վաճառողներն՝ ավելի բարեհամբույր, թե գները՝ ավելի ցածր: Նույնիսկ 7-20 տոկոս զեղչը հաշվի առնելով:

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031