Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թեկնածուներ, դուք վախեցե՛ք

Դեկտեմբեր 22,1998 00:00
dush

Եվ ինքնակամ ներկայացե՛ք

Ինչպես հայտնի է, հնչակների նախկին ղեկավար Եղիա Նաճարյանը ոչ մեկի համար հեղինակություն չէ՝ ոչ քաղաքական, ոչ բարոյական, ոչ էլ մտավոր տեսակետից: Այնուամենայնիվ, մեր թերթի նախորդ համարում իր հայտնած առնվազն մի տեղեկությունը ճշմարիտ է. 95-ին մարդիկ պատգամավոր էին դառնում՝ Էդվարդ Եգորյանի հետ սաունա գնալու եւ նրան քիսաչիական ծառայություններ մատուցելու շնորհիվ: Ընդ որում, հետաքրքիր է, որ նման գործունեությամբ զբաղվող պատգամավորներից ոմանք դարձել են մոլի հակաՀՀՇականներ, հակաեգորյանականներ եւ երդվյալ երկրապահներ՝ հետին թվով իրենց համար հորինելով հերոսական կենսագրություն: Բայց դա տվյալ դեպքում էական չէ: Ավանդույթը մնում է ավանդույթ: Այն գալիս է դեռեւս բրեժնեւյան ժամանակաշրջանից. երբ տեսնում ես մարդուն մորեմերկ վիճակով եւ, գումարած դրան, հնարավորություն ունես մի երկու անգամ հարվածել նրա փափուկ տեղերին, լիակատար իրավունք ունես՝ նրան հայտնելու նվիրական ցանկություններդ:

Չնայած նախորդ ապազգային ռեժիմի քաղաքական գնահատականը, վերջապես, տրվել է, դրանից համակարգը եւ, մասնավորապես, պատգամավոր դառնալու կարգը չեն փոխվել: Հաշվի առնելով սույն հանգամանքը, պատկերացնո՞ւմ եք, թե կուսակցական լիդերների ինչ հերթ է կանգնած այն սաունայի դռան մոտ, որտեղ լոգանքներ է ընդունում Վազգեն Սարգսյանը: ՀՅԴ-ի, ԱԻՄ-ի. ՀՀՇ-ի, ՍԻՄ-ի, ՀՌԱԿ-ի, ԳիԱրՔՄի-ի եւ այլ կուսակցությունների առաջնորդները, մի-մի ավել բռնած, սրտատրոփ սպասում են, թե երբ է իրենց թույլատրվելու հարված հասցնել նախարարի, մեղմ ասած, մեջքին: Ընդ որում, հարվածների քանակն էլ պետք է որ հաշվված լինի. երկու հարված՝ երկու տեղ ԱԺ-ում, հինգ հարված՝ հինգ պատգամավորական մանդատ եւ այլն:

Մի խոսքով, քաղաքական կյանքն ընթանում է իր բնականոն հունով: Պարզապես, հաշվի առնելով ազգային գաղափարախոսության լիակատար եւ վերջնական հաղթանակը, պետք է փոխարինել ռուսական ավելը մեր ազգային ուռենիով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031