Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈ՞Ւ

Դեկտեմբեր 22,1998 00:00
lurer

Ըստ ստույգ տեղեկությունների, հարկային տեսչության նոր պետ Սմբատ Այվազյանն Արթիկի հարկայինի ստորաբաժանման պետին ազատել է այն պատճառով, որ նրա ղեկավարած միավորում այնքան էլ պարզ չի երեւում, թե ի՞նչ է եղել շուրջ 1 մլն հատ ակցիզային դրոշմանիշ։ Հիշեցնենք, որ երկու դրամանոց այդ դրոշմանիշը սեւ շուկայում 40 դրամով է վաճառվում։

ՍՏՈՒԳՈՂՆԵՐԻ ՀԵՂԵՂ

ԱԺ-ի պետաիրավական հարցերի հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին լսումներ է անցկացնելու «Ստուգումների կազմակերպման իրավական հիմքերը Հայաստանում» թեմայով։ Լսումներին հրավիրված են հարկային տեսչության, ՆԳ եւ ԱԱ նախարարության, դատախազության, նախագահի եւ կառավարության վերահսկողական ծառայությունների ղեկավարները։

ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՈՎ

Վրաստան է մեկնել ՀՀՇ պատվիրակությունը, որը Թբիլիսիում հանդիպելու է Էդուարդ Շեւարդնաձեի հետ։ Դեկտեմբերի 21-ին եղբայրական Վրաստան ուղեւորված ՀՀՇ-ականների պատվիրակության կազմում ընդգրկված են Ալեքսանդր Արզումանյանը եւ Տիգրան Հակոբյանը։

ՄԻՔԱՅԵԼԸ ՔԵԶ ՀԵՏ Է, ՍԱԴԱ՛Մ

Սադամ Հուսեյնի լավագույն բարեկամ, Ազգային պահպանողական կուսակցության ղեկավար Միքայէլ Հայրապետեանը Իրաքի առաջնորդին զորակցության նամակ է ուղարկել։ Նամակն ստորագրել են նաեւ «Հայ դատ» կազմակերպությունը, «Ազգային վերածնունդ» «Հայ աշխատավորների կուսակցությունը»։

… Հուսանք, որ եթե Իրաքը երբեւէ քիմիական զենք կիրառի մարդկության դեմ, վաղօրոք կհոգա Միքայէլ Հայրապետեանի, ինչպես նաեւ նշված կուսակցությունների անվտանգությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031