ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպումից հետո ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը թույլ չտվեց «Առավոտի» թղթակցին մի անմեղ, «տոնական» հարց տալ իրեն՝ պատճառաբանելով, թե «Առավոտը» կեղտոտ թերթ է։ Նրա կողքին կանգնած ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը հորդորում էր ուժային նախարարին՝ չզսպել իրեն եւ թերթի մասին ասել սրտի ուզածը։ Ցավոք, «Առավոտի» թղթակիցը չնկատեց՝ արդյո՞ք այդ պահին պրն Մարտիրոսյանի ձեռքին օճառ կար։
Հանդիպման մանրամասները 3-րդ էջում։
ՕՐԻՆԱՑ ՔԱՂԱՔԱՑԻՆ
Մամուլում վերջերս գրվեց, որ ԱԺ պատգամավոր, օրինաց քաղաքացի Սերգեյ Երիցյանը էլեկտրաէներգիայի սակագնի շուրջ շատ բուռն ակտիվություն ցուցաբերելով հանդերձ, դեմ է քվեարկել էլեկտրաէներգիայի սակագնի սառեցման մասին օրինագծին։ Պրն Երիցյանը «Առավոտին» հայտնեց, որ ինքը ոչ թե դեմ է քվեարկել այդ օրինագծին, այլ… ընդհանրապես այդ օրը ԱԺ-ում չի եղել։ Ըստ պատգամավորի, նա Մալաթիա-Սեբաստիա համայնքում շատ կարեւոր գործեր ուներ եւ քվեարկությանը չի մասնակցել։
Կարդացեք նաև
«Օրինաց երկիր» կուսակցության համագումարի մասին կարդացեք էջ 4:
ԿՈՐՉԻ ԲՅՈՒՋԵՆ, ԿԵՑՑԵ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ
«Ժողովրդական Հայրենիք» կուսակցության ղեկավար Էդվարդ Եգորյանը ընտրական օրենսգրքի միասնական տարբերակին կողմնակից 10 կուսակցությունների ներկայացուցիչ պատգամավորներին առաջարկել է «բյուջեի քվեարկություններին գրանցվել եւ չմասնակցել կամ չգրանցվել՝ բյուջեի նախագիծը չանցկացնելու նպատակով» եւ մտածել վարչապետի միասնական թեկնածուի մասին, որի առաջնային խնդիրը կլինի ԱԺ ընտրությունների նորմալ անցկացումը։
Կարդացեք նաեւ էջ 4:
ԿԱՇՊԻՐՈՎՍԿՈՒ «ԴՈԶԱՆ» ՇԱՏԱՆՈՒՄ Է
Սեանսների ժամանակ Անատոլի Կաշպիրովսկին հայտարարել է, որ ինքը կբուժի բոլոր հայ մանուկներին։ Հավանաբար, այդ առաքելությունն իրականացնելու համար, իր իսկ խոսքերով, պայմանավորվածություն է ձեռք բերել փսիխոթերապեւտ Հակոբյանի հետ՝ տարին երկու անգամ Հայաստան այցելելու համար։ Թե ինչու հատկապես Կաշպիրովսկին պետք է զբաղվի հայ մանուկների բուժմամբ՝ այս հարցի պատասխանը թողնում ենք ՀՀ առողջապահության նախարարությանը։
Ա. Կաշպիրովսկու երեւանյան սեանսների մասին կարդացեք 14-րդ էջում։