Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹՌՉՈՒՆԻՉԻ ԽՌՈՎՔԸ

Դեկտեմբեր 19,1998 00:00
lurer

Ընտրական օրենսգրքի շուրջ դեկտեմբերի 18-ին եւս խորհրդատվություններ անցկացվեցին Ազգային ժողովում։ Միջոցառմանը ներկա կոմունիստ Խորեն Թռչունի Սարգսյանը հետաքրքրվեց, թե ովքեր են ներկա օտարերկրացիները։ Երբ ասացին, որ նրանք Կանադայից են ու IFIS-ն են ներկայացնում, Թռչունիչը վեր թռավ ու հայտարարեց. «Քանի որ Ամերիկան ռմբակոծում է ժողովրդավարության ճանապարհով ընթացող Իրաքը ու ոտնահարում մարդու իրավունքները, ամերիկացիների ներկայության պատճառով՝ ես հեռանում եմ»,- ասաց ու հեռացավ Թռչունիչը։

ՉՍՏԱՑՎԵՑ

Նորից քով-քովի են եկել ընտրական օրենսգրքի միասնական նախագծի շուրջ հավաքված կուսակցությունները։ Նրանք մտադիր են հիմնել նոր քաղաքական միավորում «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» անունով։ Դեկտեմբերի 18-ին նախատեսված միավորման առաջին նիստը չկայացավ Էդուարդ Եգորյանի հիվանդության պատճառով։

«ԸՆԴԱՄԵՆԸ» 10 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ

Փոփոխություններ են կատարվել «Երկրապահ» պատգամավորական խմբի ընտրական օրենսգրքի նախագծում։ Եթե առաջ անհատի՝ պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար հարկավոր էր մուծել 500, իսկ ընտրացուցակի համար 20 հազար դոլար, ապա այսօր այդ թվերը նվազեցվել են համապատասխանաբար հասցվելով 200-ի եւ 10 հազարի։

ՀԱՍՑԵՆ ՀԱՅՏՆԻ Է

Երեկ խմբագրություն զանգահարեց Ռուսաստան-Բելառուս-Հայաստան ժողովրդական նախաձեռնության ղեկավար Աղասի Արշակյանը եւ հայտնեց, որ իրենց կազմակերպության հասցեն է՝ Պարոնյան 1, բնակարան 5։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031