Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱ ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ՄԻԱՆԱԼՈՒ

Դեկտեմբեր 18,1998 00:00
lurer

«Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» հայկական ժողովրդական նախաձեռնությունը ծանր կորուստ կրեց։ Այն այլեւս չի տնօրինում Թումանյան փողոցում գտնվող իր գրասենյակը։ Բելառուսական կայարան տանող հայազգի գործիչների գրասենյակում, առանց որեւէ չափազանցության, երեխաների շորեր են փռել պարանին, ճիշտ է՝ բակի կողմից։ Իսկ «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» գրասենյակը փնտրվում է։

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ «ԺԱՄԱՆԱԿԸ»

Երկար խոսվեց «Հանրապետական» կուսակցության նոր պարբերաթերթի երեւան գալու մասին։ Պարզվում է, որ թերթը կոչվելու է «Ժամանակ», իսկ գլխավոր խմբագիրն է «Հայաստանի Հանրապետութիւն» թերթի առաջատար աշխատակից Տիգրան Ավետիսյանը։ Փետրվարի 1-ից պարբերականը, հավանաբար, լույս կտեսնի իբրեւ օրաթերթ։

Է՛ՍՏԻ ՊԱԺԱՌ

Դեկտեմբերի 16-ին հրշեջ մեքենա էր հայտնվել ՀՀՇ-ի շենքի դիմաց։ Կայծից բոց էր բռնկվել եւ սկսել էր մարմանդ այրվել շենքի նկուղներում գտնվող աղբը։ Հրշեջների եռանդուն ջանքերի շնորհիվ փոքրիկ հրդեհը շատ արագ մարվեց։

«ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ» ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ

Օրերս ԱԺ «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ Ֆելիքս Սարգսյանը դարձել է Ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս։ Նա արդեն ստացել է սույն փաստը հաստատող դիպլոմ-վկայագիրը։ Շնորհավորում ենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031