Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՔԱՆԵՐԻ ՈՂՋ ԹԻԿՆԱԶՈՐԸ

Դեկտեմբեր 18,1998 00:00
lurer

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր անվտանգության ծառայության ղեկավար Ռոմեն Ղազարյանին այդ ժամանակ ընդունված դիմելաձեւով «շեֆ» էր անվանում։ Ռոբերտ Քոչարյանն իր անվտանգության ծառայության ղեկավարին ուղղակի անունով է դիմում՝ Գրիշա։ Տեւական շրջանի մտերմությունը դա թույլ է տալիս, բայց, այնուամենայնիվ, չի ապահովագրում նկատողություններից։ «Նա ներող մարդ չի՝ ինչքան էլ հետը մտերիմ լինես։ Ընդհակառակը, մտերիմների նկատմամբ շատ ավելի խիստ է եւ այդ պատճառով էլ ավելի դժվար է»,- խոստովանեց ՆԳ եւ ԱԱ նախարարության 10-րդ վարչության պետ Գրիգորի Սարգսյանը։

Կարդացեք 3-րդ էջում։

ՀԵՐՔՈ՛ՒՄ, ՀԵՐՔՈ՛ՒՄ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

ԱԺՄ վարչության անդամ Արշակ Սադոյանն էլ հերքեց, թե ինքը խոսել է Վազգեն Մանուկյանին հեղինակավոր անձանց միջնորդությամբ առաջարկների մասին. «Նման հայտարարությունները որեւէ հիմք չունեն եւ հերյուրանք են։ Մամուլի համապատասխան հրապարակումներից հետո՛ միայն, Պետրոս Մաքեյանի, Վահագն Խաչատրյանի հետ զրույցի ընթացքում, որին միացել էր «Ազգի» թղթակիցը, ես ընդամենն ասել եմ, որ զանազան երրորդական, չորրորդական դեմքեր անընդհատ նման բաներ են ասում, թե Վազգեն Մանուկյանը կհամաձայնե՞ր, կուզենա՞ր եւ այլն։ Բայց նաեւ նշել եմ, որ նրանց հետ խոսելն էլ իմաստ չունի, քանզի Վազգեն Մանուկյանը երբեք չի համաձայնի ինչ-որ մարդկանց ձեռքին խաղալիք դառնալ»։

ՕՐԻՆԱՑ «ԿԻԼԻԿԻԱ»

Շուտով Հայաստանի եթերում կհայտնվի եւս մեկ հեռուստաընկերության արտադրանք, որը կոչվում է «Կիլիկիա»։ Գործադիր տնօրենն է «Կարծիք» հաղորդաշարը վարող Սերգեյ Երիցյանը, իսկ պաշտոնապես ձեւակերպվելիք տերը ԱԺ «Օրինաց երկիր» կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ, պատգամավոր Արթուր Բաղդասարյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031