Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՌԻԺԿՈՎԻ ՀԱՅԱԶԳԻ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԸ

Դեկտեմբեր 17,1998 00:00
Vazgen Safaryan

Օրերս պատգամավոր Վազգեն Սաֆարյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե ստեղծվում է նոր հասարակական կազմակերպություն՝ անվամբ «Ապրանքարդյունաբերողների շահերի պաշտպանության միություն»։ Դրանից հետո նա «Առավոտին» հավելյալ մանրամասներ ներկայացրեց։

-Այս նոր ստեղծվող միությունն իր ջանքերը կնպատակաուղղի ԱՊՀ երկրների համապատասխան կառույցների հետ հորիզոնական կապերի ստեղծման գործին, եւ ինչ-որ չափով մեր արդյունաբերության վերակենդանացմանը նպաստելուն։ Նման մի միություն էլ Ռուսաստանում է ստեղծվել, որի նախագահը Նիկոլայ Ռիժկովն է, նրա տեղակալը՝ Արկադի Վոլսկին։ Կարծես թե Հայաստանում էլ է անհրաժեշտություն առաջացել քով-քովի հավաքել արդյունաբերողների շահերը պաշտպանող բոլոր միություններին ու խմբերին, ու ստեղծել մեկ միասնական ոչ կառավարական կառույց։ Նրա միջոցով պետք է ակտիվորեն փորձ արվի ամրապնդել տնտեսական նախկին կապերը եւ առաջիկա մի քանի տարվա ընթացքում, քանի որ ռուսական շուկան Հայաստանի համար հիմնական շուկա է մնալու, էլ ավելի ինտեգրվել ու հարաբերությունները սերտացնել նրա հետ։ Այս պայմաններում, երբ Ռուսաստանում էլ վիճակը բավականին բարդ է, նրանք էլ են հակված իրենց ներքին շուկան կարգի բերել։ Այս առումով, կարծում եմ, առաջընթաց գործընթացները միանգամայն իրատեսական են։

-Բա ԳիԱրՔՄի-ն այսքան ժամանակ ի՞նչ չէր անում, որ դուք նոր որոշել եք անել։

-ԳիԱրՔՄի-ն քաղաքական կուսակցություն է, մեր հիմնելիքը՝ ոչ կառավարական, հասարակական կառույց։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031