Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ԱՌԱՋԱՐԿԵԼ

Դեկտեմբեր 17,1998 00:00
lurer

ԱԺՄ վարչության անդամ, լրատվական ծառայության ղեկավար Արամ Մայիլյանը պնդեց, թե Վազգեն Մանուկյանին պաշտոնապես որեւէ առաջարկ չի արվել։ Իսկ ԱԺՄ վարչության անդամների վկայակոչմամբ թերթերից մեկի պնդումը, թե առաջարկները «միջնորդավորված ու ոչ ուղղակի» են եղել՝ «ոչ հավաստի» որակեց, որը «սենսացիայից բացի ուրիշ ոչինչ չի պարունակում»։ Ի դեպ, նույն հրապարակումը Շավարշ Քոչարյանն էլ «որեւէ հիմքից զուրկ» անվանեց։ Նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանն այս առնչությամբ ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն ու Վազգեն Մանուկյանը չեն հանդիպել, նրան առաջարկ չի արվել. «Եվ ընդհանրապես, որեւէ մեկին վարչապետի պաշտոնը չի առաջարկվել»։

… ԲԱՅՑ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ

Այդ բանակցություններին մասնակցած մի քանի կուսակցությունների ներկայացուցիչների հետ ճշտեցինք, որ ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանն, առաջարկելով ստվերային կառավարություն ձեւավորել, նաեւ երկրի առաջին դեմքերի համար հարմար է նկատել այս թեկնածուներին. Կարեն Դեմիրճյան՝ նախագահ, Վազգեն Մանուկյան՝ վարչապետ։

Կարդացեք նաեւ՝ էջ 2։

ԼԻԱԳՈՒՄԱՐ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ինչպես տեղեկացրել էր դաշնակցական մամուլը, երկու օր շարունակ Երեւանում տեղի էր ունենում դաշնակցական խորհրդաժողով։ Դրանից հետո սկսվել է ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստը, որը, հակառակ վերջին տարիների սովորության, այս անգամ տեղի է ունենում Երեւանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031