Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխական փոփոխություններ չեն լինի

Դեկտեմբեր 16,1998 00:00
sahmanadrutyun

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը երեկվա իր հերթական նիստում քննարկեց Սահմանադրության 8-րդ գլխի (սահմանադրության ընդունումը, փոփոխումը եւ հանրաքվեն) 111-րդ հոդվածը։ Բայց մինչ այդ։

Հանձնաժողովի նախագահ Պ. Հայրիկյանին հասել էր հենց նույն օրը սոցիոլոգ Ադիբեկյանի այն հայտարարությունը, թե հանձնաժողովն այդպես էլ ոչ մի փոփոխություն չարեց։ Ի գիտություն՝ պրն Հայրիկյանը բացատրեց, որ իրենք փոփոխություն անող չեն, հանձնաժողովին տրված է միայն նախապատրաստել փոփոխությունները (տե՛ս հանձնաժողովի լրիվ անվանումը)։ Եվ հետո, քաղաքակիրթ աշխարհում սահմանադրական ընդամենը մեկ փոփոխության համար միջին հաշվով 2 տարի է անհրաժեշտ։

Ինչ վերաբերում է 111-րդ հոդվածին։ Ըստ Պ. Հայրիկյանի առաջարկի, Սահմանադրության մեջ փոփոխություններ կարող են կատարվել նաեւ առանց հանրաքվեի՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ով՝ ՀՀ նախագահի համաձայնությամբ եւ քննարկվող փոփոխությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի եզրակացությունը լսելուց հետո…

ՀՀ Սահմանադրության փոփոխություններ նախագծելու իրավունք ունեն ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին կամ ՀՀ նախագահը։

Բերենք երկրորդ՝ հանձնաժողովի անդամ Ռուբեն Հակոբյանի տարբերակը (հանրաքվեին առնչվող) «Սահմանադրության մեջ փոփոխությունները, բացառությամբ 1-ին հոդվածի, կատարվում են ԱԺ-ի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով»։ Ասել է թե՝ գրեթե հանել հանրաքվեն։

Իսկ երրորդ կարծիքը (Ալեքսանդր Աղամալյան, Կարինե Դանիելյան…) պնդում էր այն միտքը, թե ժողովուրդը չպետք է զրկվի հանրաքվեի իրավունքից։ Ըստ Կ. Դանիելյանի, այս վերջին կարծիքին է նաեւ Դեմկուսը։ Իսկ ինչ վերաբերում է ժողովրդի գիտելիքների անբավարարվածությանն այս հարցում, ապա «ժողովուրդն ընդամենը գնահատական է տալիս փաստաթղթում ամրագրված սկզբունքներին», կամ՝ «ժողովրդի ընդունած սահմանադրությունը ժողովուրդն էլ պիտի փոփոխի…»։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031