Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՏՎԵՐԱՅԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ԹԵՆԻՍԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Դեկտեմբեր 16,1998 00:00
lurer

Մինչ խոսակցություններ են պտտվում վարչապետության հնարավոր թեկնածուների մասին, իսկական վարչապետն արդեն ի հայտ է եկել։ Նա է «Երկրապահ» պատգամավորական խմբի խորհրդական Գրիգոր Մելքումյանը, որի աշխատասենյակ էին ներկայացել յոթ նախարար (Էդուարդ Սանդոյան, Երվանդ Զախարյան, Գագիկ Եգանյան, Լեւոն Մկրտչյան, Գագիկ Մարտիրոսյան եւ այլք) եւ ամենայն ուշադրությամբ ունկնդրում էին, թե ինչ դիտողություններ կան բյուջեի նախագծի վերաբերյալ։ Երբ Սանդոյանն ասել է, թե՝ պրն Մելքումյան, այսօր էլ դուք եղեք վարչապետը, նա պատասխանել է. «Ինչո՞ւ միայն այսօր, վաղն էլ…»։ Ի դեպ, դեկտեմբերի 15-ին Գրիգոր Մելքումյանը վերընտրվել է թենիսի «Արարատ» ակումբի նախագահ։ Շնորհավորում ենք։

ԱՐԱՄ Ա-Ի ՎԵՐԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն դեկտեմբերի 12-ին վերընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ։ Ընտրությունը տեղի է ունեցել միաձայնությամբ։ Հիշեցնենք, որ նա առաջին անգամ այդ պաշտոնում ընտրվել է այն ժամանակ, երբ Անթիլիասում կաթողիկոսը դեռ Գարեգին Բ-ն էր։

ԾԱՆՐ ԵՆ ԵՂԻԱՅԻ ՄԵՂՔԵՐԸ

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության նախագահ Էռնեստ Սողոմոնյանը մատնանշելով «Հայք» թերթի հրապարակումներից մեկը, ասաց. «Իմ կարծիքով, Եղիա Նաճարյանին ուզում են ռեստավրացիայի ենթարկել, ինչը նշանակում է Ռամզեսի կամ Թութանհամոնի դինաստիայից մեկին այսօր մտցնել քաղաքական ասպարեզ»։ Անդրադառնալով Եղիա Նաճարյանի որտեղ գտնվելու հարցին, Էռնեստ Սողոմոնյանն ասաց. «Ես լուրեր ունեմ, որ Երեւանում իրավապահ բարձրաստիճան պաշտոնյաներ զրույց են ունեցել Եղիա Նաճարյանի հետ, բայց թե նրա որ մեղքի մասին՝ չգիտեմ»։

ՀՈՒՅՍԸ ՎԵՐՋԻՆՆ Է ՄԵՌՆՈՒՄ

«Սեւ մրցանակը ձայների չնչին առավելությամբ, գուցե նաեւ կատակով տրված է եղել Վահրամ Մարտիրոսյանին, սակայն այդ սխալը ուղղվող սխալ է»,- երեկ հայտարարեց Պարույր Հայրիկյանը։ Փորձեցինք այս մասին ավելի որոշակի պատասխան ստանալ՝ արդյոք մեր թերթն, այնուամենայնիվ, կարո՞ղ է փայփայել նախագահի խորհրդականի հակամրցանակը ստանալու հույսը։ Պարույր Հայրիկյանն ասաց, որ ինքն «Առավոտի» համար չի խոսի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031