Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ» ՀՐԱԺԱՐՎՈ՞ՒՄ ԵՆ

Դեկտեմբեր 16,1998 00:00
lurer

«ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման ժամանակ ընդունված փաստաթղթերից եւ ոչ մեկում չի հիշատակվում ընդհանուր պետության գաղափարը, նշանակում է, որ ԵԱՀԿ-ն լիովին համաձայն է Ադրբեջանի հետ այդ սկզբունքի աննպատակահարմարության հարցում»,- ասաց Ադրբեջանի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Վաֆա Գուլուզադեն «Սնարքի» թղթակցին։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք 3-րդ էջում։

ՀԱՅՐԻԿՅԱՆԸ՝ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆ

Պարզվում է, ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը ոչ թե ասել է, որ ինքը կկրակեր, եթե դպրոցի տնօրենը ադրբեջանցի լիներ, այլ՝ եթե ռազմաճակատում լիներ, գուցե այդ մարդը կկրակեր։ Նման ձեւով փորձեց պաշտպանել երկրապահներին մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը, ասելով, թե ինքն անձամբ խոսել է Անդրանիկ Մանուկյանի հետ։ Այդ պատճառով վերջինիս ռազմատենչ հայտարարության հարցը հանձնաժողովի նիստի օրակարգ չի մտել, թեպետ առաջարկ եղել է։ Մինչդեռ մեր թերթին տրված հարցազրույցում («Առավոտ», 12 դեկտեմբերի) «Արարատ- Լադա» ձեռնարկության տնօրեն, երկրապահ Անդրանիկ Մանուկյանն ասել էր բառացիորեն հետեւյալը. «Եթե Գեորգի Վանյանն ադրբեջանցի լիներ, Արմենակ Արմենակյանը գուցե թե նրան ավելի խիստ պատժի ենթարկեր»։ Սեփական խոսքից հետ կանգնելու հերթական փորձ։

Գրեթե չկայացած նիստի մասին կարդացեք էջ 2։

ՎԱԶԳԵՆ-ՎԱՐՉԱՊԵ՞Տ

Խորհրդարանում ավելի են սաստկացել այն խոսակցությունները, որ ՀՀ վարչապետ է դառնում Վազգեն Մանուկյանը։ Խոսվում է նույնիսկ, որ դեկտեմբերի 14-ի երեկոյան նա նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։

ՇԱՏ ՉՀԱՄԱՐՎԻ

Դեկտեմբերի 15-ին Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձը սահմանել 203700 դրամ։ Պատգամավորների մեծամասնությունն իր բացասական վերաբերմունքը պայմանավորեց նրանով, որ դա կրկնակի բարձր է ՀՀ նախագահի աշխատավարձից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031