Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻ՞ԹԵ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դեկտեմբեր 15,1998 00:00
lurer

Ազգային ժողովի սրահները վերջին օրերին ուղղակի մեղվափեթակի են վերածվել։ Դեկտեմբերի 14-ին խոսվում էր, թե արդեն լուծված հարց է, որ վարչապետ է նշանակվելու ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանը։ Նախորդ օրերին նույն սրահներում խոսվում էր, թե բյուջեի ընդունումից հետո լուծարվելու է Ազգային ժողովը, իսկ մինչ այդ գլխավոր դատախազն է ներկայանալու խորհրդարան՝ 3-4 պատգամավորի ձերբակալելու թույլտվություն ստանալու համար։

ՄԱՀ ԿԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ

Ըստ որոշ լուրերի, գործարարների հետ զրույցում հարկային տեսչության նոր պետ Սմբատ Այվազյանը հայտարարել է. «Ամեն ինչից հնարավոր է խուսափել, բացի մահվանից եւ հարկային տեսչությունից»։

ԱՆՀԱՍՑԵ ՄԱՐԴԻԿ

Ինչպես «Առավոտին» հայտնեց լրագրող Վահան Իշխանյանը, Ազգային հեռուստատեսության գործադիր տնօրեն Տիգրան Նաղդալյանը հրաժարվել է եթեր հեռարձակել Էդիկ Բաղդասարյանի եւ իր «Անհասցե մարդիկ» ֆիլմը, որը պատմում է աղետի գոտու եւ այնտեղ ապրող մարդկանց մասին։ Ըստ հեղինակի, Տիգրան Նաղդալյանը պահանջել է ֆիլմից մոնտաժել մի քանի «ոչ ցանկալի հատվածներ»։ Պրն Իշխանյանը ավելացրեց նաեւ, որ «Ար» հեռուստաընկերությունը սիրով եթեր է հաղորդել ֆիլմը։ «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այդ լուրը, Տիգրան Նաղդալյանն ասաց, որ իր պահանջները վերաբերում էին ֆիլմում հնչած այն հայտարարություններին, որոնք հեղինակների կողմից որեւէ ձեւով չեն ապացուցվում, ինչպես նաեւ մի շարք այլ՝ զուտ պրոֆեսիոնալ խնդիրներին։ Պրն Նաղդալյանի տվյալներով, «Անհասցե մարդիկ» ֆիլմը փոքր-ինչ սեղմած ձեւով ցույց է տրվել մոսկովյան «TB-центр» ալիքով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031