Դեկտեմբերի 16-ին Փարիզում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տեղի ունենալիք լսումներին մասնակցելու համար Ֆրանսիայի մայրաքաղաք է մեկնել ԱԺ պատվիրակությունը՝ խոսնակ Խոսրով Հարությունյանի գլխավորությամբ։ Նրանում ընդգրկված են նաեւ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանը ներկայացնող պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Գայանե Սարուխանյանը, Հրաչ Գրիգորյանը, ԱԺ նախագահի խորհրդական Անահիտ Միրզոյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության պետ Շմավոն Շահբազյանը։
Կարդացեք էջ 4։
ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԱՆԳ
Երեկ «Առավոտի» խմբագրություն էր զանգահարել հետախուզման մեջ գտնվող նախկին նախագահի պահպանության ծառայության պետ Ռոմեն Ղազարյանը եւ իր սկզբունքային համաձայնությունը տվել հունվարի 15-ից հետո հարցազրույց տալ թերթին, բայց միայն թղթակցի հետ անձնական հանդիպման պայմանով։ Հուսով ենք, այդ սենսացիոն նյութը պատրաստելու համար «Առավոտի» աշխատակիցը ստիպված չի լինի հատել ԱՊՀ սահմանները։
Կարդացեք նաև
ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ԻՐԵՆ
Իր վարչապետության օրոք Հրանտ Բագրատյանն առիթ ունեցել է պարզաբանել, թե ինչպես է խնայողության հաշվին կարողանում «Մարլբորո» ծխել։ Պարզվում է՝ խնայողությունը նախկին վարչապետի բնածին բարեմասնություններից է։ Օրերս վերադառնալով Լոնդոնից, նա գերադասեց Երեւան հասնել ոչ թե «բիզնես», այլ «էկոնոմ-կլաս» ինքնաթիռային տոմսով։
ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՆՎԵՐ
Ըստ որոշ լուրերի, «ԱրմենԹել» ձեռնարկությունը մտադիր է թանկացնել ԱՊՀ երկրների հետ հեռախոսարոպեի սակագինը։ Եթե մինչեւ հիմա Մոսկվա եւ Սանկտ-Պետերբուրգ հեռախոսազրույցի 1 րոպեն արժե մոտ 100 դրամ, ապա առաջիկայում այն 200 դրամից ավելի թանկ կարժենա։