Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿՈՒՅՍ ՉԼԻՆԵԼԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ

Դեկտեմբեր 10,1998 00:00
kuyser

Անահիտ Սարգսյան. ԵՊՀ հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար

– Դա խիստ անհատական հարց է։ Կուսության պահպանումը պե՞տք է, թե՞ ոչ, այդպես չի կարելի հարցը դնել։ Իհարկե, պատահական կապերը բոլորովին ցանկալի չեն, եւ ավելի գերադասելի է ավանդույթների պահպանումը։ Բայց հիմա քաղաքակրթությունն այնքան է առաջ գնացել, որ դա անհատական, անձնական հարց է։ Թեպետ երիտասարդության շրջանում այդ միտումը շարունակվում է մնալ, ամուսնանալիս նրանք ուզում են, որ իրենց կինը կույս լինի, անարատ լինի։ Դա դեռեւս գնահատվում է։ Որոշակի միջավայրերում կույս լինելը նշանակություն չունի, գնահատվում են աղջկա անհատական արժանիքները, վարքը, ընտանիքի բարքերը։ Վերջապես, կույս չլինելը չի նշանակում փողոցային, անբարոյական լինել։ Դա կարող է սիրելի երիտասարդի հետ սովորական հաճելի կապ լինել։ Կարծում եմ, այդ հարցը կապված է տվյալ խավից, ստացած կրթությունից ու դաստիարակությունից, միջավայրից, ծնող-երեխա փոխհարաբերությունից։ Նայած՝ այդ ընտանիքի ավանդույթները որքան պահպանողական են։

Կուսության հարցը մի քիչ կապված է հետադիմական երկրի հասարակության հետ։ Դրա համար անհրաժեշտ է ժամանակին կարգավորել սեռական դաստիարակության, հիգիենայի հետ կապված խնդիրները։ Ամուսնանալիս պետք է ոչ թե կարեւորվի կնոջ կույս լինել-չլինելու հարցը, այլ բարոյականության հարցը։ Վերջապես կինը կարող է կույս չլինել, բայց շատ լավ կին եւ ընտանիքի մայր դառնալ։ Տարիները անցնում են, սակայն դժբախտաբար մեր հասարակությունը առաջընթացի փոխարեն ինչ-որ տեղ հետընթաց ապրեց։ Այդ խնդիրը պետք է լուծվի նախեւառաջ մարդկանց գիտակցությունում եւ ընկալումներում։ Ժամանակի ընթացքում, երբ մեր հասարակությունը քաղաքակիրթ դառնա, այս հարցի քննարկումն էլ առաջ չի գա։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031