Այսօր լրանում է ժամկետը, երբ «Պեռնո Ռիկարը» պիտի մուծեր կոնյակի գործարանի համար մնացած 28 մլն դոլարը։ Վարչապետ Արմեն Դարբինյանը լրագրողներին հայտնեց. «Քննարկումներն այժմ էլ դեռեւս շարունակվում են։ Բավական կոշտ բանակցություններ են»։ Սակայն վստահեցրեց, թե բանակցությունները դեկտեմբերի 10-ին կավարտվեն։
ՄԻԱՅՆ ԹԵ ԱՐՏԱՀԵՐԹ ՉԼԻՆԻ
Խորհրդարանի հագեցված աշխատանքային գրաֆիկը, ըստ երեւույթին, խանգարում է ԱԺ պատգամավոր, «Հայմամուլի» տնօրեն Հայկարամ Մխիթարյանին ժամանակին գումարներ փոխանցել թերթերին, ինչի պատճառով առաջանում է վերջիններիս պարտքը «Տիգրան Մեծ» հրատարակչությանը։ Եթե այս շաբաթ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրվի, ապա կարող են իրականանալ «Տիգրան Մեծի» սպառնալիքները, եւ որոշ առաջատար օրաթերթեր իսկապես լույս չեն տեսնի։
ԹՈՂԵՔ՝ ԱՍԵՆՔ
Կարդացեք նաև
ԱԺ հայտարարությունների ժամին փաստաթուղթ հրապարակեց օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի եւ փոխառությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովը: Նրանում ասված է՝ թեպետ որոշակի դիմադրություն կա, որպեսզի հաշվետվությունը հրապարակվի Ազգային ժողովի նիստում, սակայն միաժամանակ հույս է հայտնվում, որ Ազգային ժողովի ղեկավարությունը նման տրամադրություններ չունի։