Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՋԱՀ

Դեկտեմբեր 09,1998 00:00
mnjoyan

«Sin ut sunt, aut non sint»

Երեւան, 17.10.94թ. Նամակ N

– «Սիրելի ընկ. Երվանդ Մոնոֆարյան՝

Ինչպես խոստացել էի, ըստ կարելիության ամեն շաբաթ նամակ պիտի ջանամ ուղարկել։ Անհամբեր կսպասեմ լսելու արդյունքներն ու հետագա գործունեության մասին ձեր ցուցումները։ Հարցն այն է, որ երբ ես ստացա այս գործունեությամբ զբաղվելու հրամանը, ընկերն էր, որ «ԱՅՈ»-ն ըսավ ու ինքն էլ թելադրեց, որ ոչ ոք չիմանա։ Այսօր անգաղտնապահության պատճառով, իմ անձի շուրջ այս անվստահությունը ինձի շատ կվշտացնե, բայց տեղի երբեք չպիտի տամ ու մինչեւ այն ատեն, որ վրաս կտորմը շունչ կա պիտի շարունակեմ գործս, որին միջոցով է, որ կրնամ մաս կազմել մեր պայքարին… Պայքար, որ ժամանակին կկոչվեր «գրավված հողերու ազատագրական պայքար» եւ ոչ թե «կուսակցության դիմագծի պահպանման պայքար»… Սիրելի ընկեր, դուք միակն եք, որ առնվազն լսեցիք մեզի։ Չենք մոռանար։ Սակայն այստեղ կան հնարավորություններ, ինչպես նաեւ Մոսկվայի մեջ»։

Ահա այսպես էր իր նամակը սկսում «ԴՐՈ» գործով մահապատիժ ստացած Արսեն Արծրունին, ՀՅԴ բյուրոյի անդամ ընկ. Երվանդ Մոնոֆարյանին ուղղված 1994.10.17-ին, ձերբակալվելուց ուղիղ 46 օր առաջ (տես «ԴՐՈ» գործի նյութերը)։ Հավանաբար, սխալ չէր լինի, եթե հակա ՀՅԴ-ի հիստերիայի աղբյուրները փնտրեինք 1993-ին տեղի ունեցած գործընթացների եւ ձեւավորվող միտումների մեջ։ 1993-ի ձմեռը, Լիբանանի Անճար հայկական ավան ժամանած քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) ղեկավար Աբդուլա Օջալանի գաղտնի մամուլի ասուլիսի ժամանակահատվածում սկսած ՀՅԴ-ՔԲԿ համագործակցության լուրջ բանակցությունները շարունակվեցին ամբողջ ամիսներ եւ վերջապես 1993-ի վերջը ձեռք բերվեց վերջնական փոխհամաձայնություն։ ՀՅԴ-ՔԲԿ-ի բարձրագույն մակարդակների միջեւ ու նաեւ Սիրիական բանակի բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ սույն համաձայնագիրը, ինչը՝ Հայ դատի պահանջատիրության պայքարը փոխադրելն էր զուտ գրաված տարածքներ՝ Արեւմտյան Հայաստան, որը խոչընդոտելու էր պանթուրքական ճանապարհը, նրա՝ դեպի Անդրկովկաս թափանցումն ու հետագա արշավի ծրագրերը խափանելով։ Այս բնավ ձեռնտու չէր եվրոպական ուղղվածություն որդեգրածների համար։ Սույն նամակի մեջ Արսեն Արծրունին գրում է.

– «Մեր վերջին խոսակցությանը մենք համաձայնեցանք, որ 18.10 1994-ին երբ վերադառնամ (Լիբանան), պիտի ըսեիք իմ ընելիքները։ Ես այժմ պիտի չկարենամ գալ, բայց եթե իմ գալը իմաստ ունի, ու տղոց եւ իմ համար հատուկ հանձնարարություններ գոյություն ունեն՝ կխնդրեմ ինձի շուտ ուղարկեք, որ կարելի եղածին չափ արագ հասնիմ ձեզ մոտ։ Սակայն նույն ժամանակաշրջանին Հրանտը («ԴՐՈ» գործով Հրանտ Մարգարյան) առգրավեց անձնագիրս ու ես չկարողացա Հայաստանեն դուրս ելլել։ Մարդկանց հետ համագործակցության ծրագիրը դանդաղեցուցի։

Ըստ երեւույթին իրենք շատ զարմացած են ընկ. Վահանի («30+1»-ի գործով, Վահան Հովհաննիսյան) ներկայացուցիչ լինելու համար, մինչեւ իսկ հարցուցին, որ արդյո՞ք արեւմտահայերու կողմից Վահանին նսեմացնելու համար է այս մեկը ծրագրված։ Գեներալի հետ արտակարգ կապեր մշակած ենք։ Այժմ կփորձեմ կապ հաստատիլ Անդրկովկասի ճակատի ԱՊՀ զորքերի (հատուկ բաժնի) պետի հետ, այսինքն՝ Թիֆլիսում նստած Ռէութի տեղակալի հետ։ Տեղական ԱԱՊՎ-ն կառաջարկե (վերլուծական կենտրոն) ստեղծել թուրքյո մասին, մեր եւ իրենց միջոցները մեկտեղելով։ Այս մեկը կարծեմ կարելի է սկսել, երբ որ ուզեք։ Իմ նպատակս է Հայաստանի ԱԱՊՎ-ից առնել տեղեկությունները, ձեւով մը իրենց տեղյակ պահել մեր ընդհանուր ծրագիրներեն… իրենց օգտագործելով իբր բուֆեր՝ որ Հայաստանի շահերին դեմ կամ սխալ ժամանակներին չգործադրենք մեր ծայրահեղ ծրագրերը»։

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սիրիայում եւ Ռուսաստանում դեռ հզոր էին եվրոպականացված Ռուսաստանի ու «Մեծ եւ Միջին Արեւելքի» կողմնակիցները։ Այս տեսլականի կողմնակիցները կային նաեւ ՀՅԴ շարքերի վերջին օղակներում, ինչը կազմում էին մի փոքրիկ բլոկ։ Եվ այս ուժերն ամեն ինչ անելու էին այս պայքարին նոր ծրագրերը իսպառ ոչնչացնելու ուղղությամբ։ Ու ահա համաձայնությունների եւ նախապատրաստական շփումներից մի քանի ամիս անց մահափորձի ենթարկվեց ՀՅԴ-ի ղեկավարը։ Այսպիսով վերջ էր դրվելու պայքարին… Սակայն ՀՅԴ-ում կային թե՛ ղեկավարներ եւ թե՛ գործը շարունակելու պատրաստ անհատներ, որոնք փոխկապա-պառլամենտական եւ խնդրողա-դիվանագիտական «պահանջատիրության» ձեւը անհեռանկար էին համարում ու հրամանների անփոփոխության պայմաններում, որեւէ լուրջ պատճառ չէին տեսնում հետ կանգնելու արդեն սկսված գործունեությունից։ Խնդիրն այն էր, որ ՀՀՇ թե ԱԻՄ կամ Շամիրամ, ովքեր էլ որ լինեին իշխանությունները, ՀՀ-ի սահմանակից տարածքներում գործելուց առաջ հարկավոր էր առնվազն երկրի անվտանգությանը չխանգարելու ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելը։

Մինչ այդ, հակառակ քայլեր ձեռնարկեցին մի կողմից Դավիթ Շահնազարյանի, Գագիկ Սահակյանի ու մյուս կողմից՝ ՀՅԴ «Եվրոպական տեսլականի առաջատարների զույգի կողմից, որոնք իրենց այլ գործերին կից ստիպված պիտի լինեին անել ամեն ինչ ու համագործակցել ամենի հետ խաղաղ պահելու «Ռուսաստանի ճիրաններից ազատվելու» իրենց միակ «մեծն Միջին Արեւելքի», թեկուզ, «պրոմեթեւսանման» նպատակների անցքերը… Ու սկիզբ առավ «ԴՐՈ» գործը։ Սակայն այստեղ «ԴՐՈ» գործի մասին չէ խոսքը, այլ «ԴՐՈ»-ին զուգահեռ ընթացող այն գործընթացների, որոնք պարզորոշ էին դարձնում անձերի ներկայացուցչական պիտակները։ Բոլոր դեպքերում ՔԲԿ մարդիկներին վերջապես 1995-ի հունվարից հետո թույլատրեցին գործունեություն ծավալել նաեւ Կարսից հյուսիս ընկած ու մինչ այդ «արգելված» տարածքներում։ 1995-ի դեկտեմբերին տեղի ունեցավ ՀՅԴ ընդհանուր ժողովը, ժողով, որի ընթացքում «ԴՐՈ» գործի հանդեպ որդեգրվեց պաշտոնական նոր կեցվածք։

Իրականության մեջ «ԴՐՈ»-ի հետ ոչ մի կապ չունեցող այս կեցվածքի իրական նպատակն էր ողջ ծրագրերի անխնա բնաջնջման փորձ կատարելը՝ ռեալ պահանջատիրության գործընթացի ջախջախման փորձ։ «ԴՐՈ» գործով ձերբակալված Արսեն Արծրունու վտարումից հետո, հեռացվում են Սիրիայի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի նախագահ ընկ. Պողոս Թաշճյանը, ՀՅԴ բյուրոյի անդամ ընկ. Երվանդ Մոնոֆարյանը, Լիբանանի կենտկոմի անդամներ Եսայի Եսայանը, Մարտիկ Պողոսյանը, Արցախի բանակում ծառայող գրեթե բոլոր դաշնակցական բարձրաստիճան սպաները, Հայաստանի տարբեր շրջաններից բազմաթիվ ընկերներ եւ, ի վերջո, 1988-ի Հայաստանի Գերագույն ժողովից անմիջապես առաջ «ԴՐՈ» գործով մահապատիժ ստացած, ապա 15 տարի բանտարկության դատապարտված Արմեն Գրիգորյանն ու Արմենակ Զաքարյանը, չմոռանալով նաեւ ինձ։ Չի կարելի միանշանակ պնդել, որ այս ամենը կատարվեց ի փրկություն Հրանտ Մարգարյանի բադամի յուղի։ Ոչ սա ՀՅԴ-ի դիմագծի պահպանման ուղղությամբ պայքար էր։

Արդարեւ 1918-20 թթ. ժամանակահատվածից սկսած «պարտականությունների» եւ «ստիպողականության» շղթան օլիմպիական ջահի նման հասել է մեզ եւ ոչ ոքի ձեռնտու չէ իրավիճակի կտրուկ փոփոխությունը, ո՛չ Ֆրանսիային, ո՛չ ԱՄՆ-Անգլիային եւ ո՛չ էլ Ելցինա-չուբայսական Ռուսաստանին, որոնք «Հայկական խողովակների» իրենց տարբերակները գործածելով հյուսիսից-հարավ, արեւելքից-արեւմուտք, արեւմուտքից-արեւելք, հարավից-հյուսիս, անիմաստ սկվազնյակներ ստեղծելով, բացի սեւ ու սպիտակ ֆոտո նկարներից ոչ մի հայեցիություն չեն թողել ՀՅԴ ղեկավարության մեծամասնության մեջ։ Արդյո՞ք հայապահպանմանը օժանդակողների իրական նպատակը խողովակապահպանումը չէր։ Ահա թե ինչու վերջապես «ինքնագործունեությունը» վերագրվեց ընկ. Երվանդ Մոնոֆարյանին եւ ոչ թե Հրանտ Մարգարյանին, ինչի մասին ընկ. Հրայր Տասնապետյանն էր վկայում իր տված նախաընդհանուր ժողովյան (1995 թ. դեկտեմբերի մեկի) հարցազրույցում։

Ի վերջո, անտրամաբանական կլիներ ընկ. Հրայր Մարուխյանին էլ ինքնագլուխ համարել… բայց ամեն ինչ կարելի է, ըստ երեւույթին մատուցել հանրային կարծիքին, երբ «ազգային» ու սեփական շահերն են հանգուցվում երեւակայական խողովակաշարերի վրա բացված փոքրիկ անցքերից կաթկթող գյոլերի շուրջ։

Ա. Լ. ՄՆՋՈՅԱՆ

20.08.98 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031