Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 09,1998 00:00
Aram Abrahamyan

Երեքշաբթի Վճռաբեկ դատարանը ազատեց «Վահան Հովհաննիսյան+30» գործով անցնող բոլոր մնացած մեղադրյալներին՝ բացի Տիգրան Ավետիսյանից: Այդ որոշումը բարոյաքաղաքական տեսակետից ինքնին ողջունելի է՝ գործն ի սկզբանե կրում էր խիստ քաղաքականացված բնույթ, եւ այդ «նստվածքը», կարծում եմ, այլեւս ոչ ոքի մոտ չպիտի մնար: Ողջունելի չէ այդ մարդկանց ազատելու հիմնավորումը՝ իրավիճակի փոփոխությունը՝ իբր չկան այն իշխանությունները, որոնց դեմ ահաբեկչություն էր պատրաստվում: Եթե նույնիսկ ըստ իրավաբանական կազուիստիկայի ամեն ինչ նորմալ է, ապա պետության ապագայի համար նման որոշումները խիստ վտանգավոր են:

Նախ Վճռաբեկ դատարանը հաստատեց, որ այդ խումբն իսկապես ցանկանում էր բռնի ճանապարհով իշխանություն փոխել, եւ գործն ամենեւին «սարքած» չէ՝ քննությունն ու դատավարությունը օբյեկտիվ էին ընթանում: Բայց այդ դեպքում ի՞նչ կարեւոր է՝ փոխվել է իշխանությունը թե ոչ, ի՞նչ նշանակություն ունի՝ այն լավն էր, թե վատը: Իշխանությունն ընդհանրապես 5-10 տարվա ընթացքում փոխվում է: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ պետության դեմ կատարված հանցագործություններն այլեւս հանցագործություններ չեն՝ իշխանափոխության պահից սկսած: Այդ տրամաբանությամբ կարելի է արդարացնել ամեն ինչ՝ այդ թվում նաեւ այսօրվա իշխանությունը բռնի ձեւով տապալելու ծրագրերը: Նույն տրամաբանությամբ, եթե ես այսօր սպանեմ ոմն Պողոսին, դատվեմ, իսկ հինգ տարի հետո պարզվի, որ Պողոսը լավ տղա չէր, ապա ես կդադարե՞մ մարդասպան լինելուց:

Իրականում «Վահան Հովհաննիսյան+30» գործով անցնողներին (բոլորին) պետք էր կամ ներում շնորհել կամ էլ դատարանով ապացուցել, որ նրանք անմեղ են (եթե դա հնարավոր է): Դա կլիներ պետության համար նորմալ եւ բնականոն ելք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031