ԱԺ երեկվա նիստը, որտեղ սկսեց քննարկվել 1999-ի պետբյուջեի մասին օրենքը, պատգամավոր Վահագն Խաչատրյանը «անօրինական կամ վարչապետի սիրած արտահայտությամբ՝ ոչ լեգիտիմ» անվանեց։ Խնդիրն այն է, որ մինչեւ ժամը 13-ը չէր հաջողվել քվորում ապահովել. «Բայց այդ ժամանակ շատ ակտիվացան շահագրգիռ անձինք, այդ թվում եւ՝ կառավարության անդամները, որոնք փորձում էին զանգերի միջոցով գրանցել պատգամավորներին,- պատմեց պրն Խաչատրյանը,- որը եւ տեղի ունեցավ 13.05-ին, երբ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ նիստը պիտի արդեն հետաձգված լիներ»։
ՀԱՅԵՐԸ ՉԱՓԱԶԱՆՑՆՈ՞ՒՄ ԵՆ
Ադրբեջանական աղբյուրները տեղեկացնում են, որ անցյալ շաբաթ Ադրբեջանի պաշտպանության նախարար Աբիեւն ընդունել է Ադրբեջանում Իրանի դեսպան Բիրղոլուին եւ դեսպանատան զինվորական կցորդ գեներալ-մայոր Մեհրիբանին։ Աբիեւը հայտարարել է, թե հայկական ագրեսիան ադրբեջանցի ժողովրդի ամենամեծ հիմնահարցն է։ Նա մտահոգություն է արտահայտել, որ Իրանն օգնում է Հայաստանին։ Պատասխան խոսքում դեսպանը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները բարեկամական լինելով հանդերձ, ավելին չեն ու ավելի լայն չեն, քան այն, ինչ գոյություն ունի Ադրբեջանի հետ։ Դեսպանը նշել է նաեւ, որ հայկական կողմն է այդ հարաբերությունները ներկայացնում չափազանցության մեջ։
ԲԱ ՍԵՅՐԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ՞Ն
Կարդացեք նաև
96-ի սեպտեմբերից 98-ի փետրվարը խորհրդարանի նիստերին չմասնակցած պատգամավորները, ըստ «Առավոտի» նոյեմբերի 26-ի մի լուրի, ստացել են 1000-ական դոլարին համարժեք դրամ՝ իբրեւ նշված ժամանակահատվածի աշխատավարձ, արձակուրդային եւ պարգեւավճար։ Հավելյալ պարզաբանում ստացանք, որ միայն մի պատգամավոր՝ Սեյրան Ավագյանը, այդ գումարը դեռ չի ստացել։