Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՆՋՈՅԱՆԸ ՍԿՍԵՑ ԽՈՍԵԼ

Դեկտեմբեր 09,1998 00:00
mnjoyan

ՄՆՋՈՅԱՆԸ ՍԿՍԵՑ ԽՈՍԵԼ

Ով էր իրականում «Դրո»-ի գործում զբաղվում «ինքնագործունեությամբ», ինչ էր արվում այդ գործում ի փրկություն Հրանտ Մարգարյանի «բադամի յուղի», իսկ ինչը՝ ՀՅԴ դիմագծի պահպանման՝ այդ ամենի մասին հատուկ «Առավոտի» համար գրում է «Դրո»-ի գործով մահվան դատապարտված Արմենակ Մնջոյանը։

Կարդացեք էջ 5։

ՈՉ ԹԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, ԱՅԼ ԱՐԾՐՈՒՆԻՆ

Հակառակ տարածված կարծիքի, թե Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանն իրենց վերջին մոսկովյան այցելության ժամանակ բանակցել են «Անդրկովկասգազ-Պրոմեթեւս» ձեռնարկության տնօրեն Սենիկ Գեւորգյանի հետ, որ նա դառնա Հայաստանի վարչապետ, իրականությունը միանգամայն տարբեր է։ Ըստ ավելի հավաստի աղբյուրների, վարչապետության խնդրի շուրջ լուրջ բանակցություններ են տեղի ունենում Խորհրդային Հայաստանի վերջին վարչապետ Մարգարյանցի տեղակալ Արծրունու հետ։ Այժմ նա աշխատում է Մոսկվայում եւ ղեկավարում է Ռուսաստանի մայրաքաղաքում ծավալվող շինարարական աշխատանքները։

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՖԱԶԸ

«Հայրենիք» պատգամավորական խումբը դեկտեմբերի 8-ին հանդես եկավ հայտարարությամբ, ասելով, որ անիմաստ է համարում իր մասնակցությունը բյուջեի քննարկումներին՝ քանի դեռ իշխանության վերին էշելոններում եւ ԱԺ-ում հաստատվել է անհանդուրժողական եւ հակաժողովրդական մթնոլորտ։ Պատասխան հայտարարությամբ հանդես եկավ երկրապահ-հանրապետական Գալուստ Սահակյանը. «Էլեկտրաէներգիան, ընդհանուր առմամբ, ֆազ ունի, բայց զարմանում եմ, թե ինչու այդ ֆազը որոշ պատգամավորների գլխին է ընկնում։ Էներգիա ստացած մի շարք պատգամավորներ խեղաթյուրում են մթնոլորտը, աշխատում են ամեն ինչ սեւացնել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031